ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է խուսափենք քաղաքականացված պատմությունից». Էդգար Հովհաննիսյան

17.10.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Պետք է խուսափենք քաղաքականացված պատմությունից». Էդգար Հովհաննիսյան

«Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ-ն այս տարվա սեպտեմբերին դարձել է Պատմագիտության միջազգային կոմիտեի անդամ, որի անդամակցությանը կողմ են քվեարկել անդամ բոլոր երկները: Նշենք, որ պատմագիտության միջազգային կոմիտեն ունի 57 անդամ, որի կազմում են զարգացած ու զարգացող երկրները, որտեղ մեր հարեւան երկրներից անդամ են նաեւ Վրաստանը եւ Թուրքիան: Անդրադառնալով վերոնշյալին` մեզ հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն պ.գ.դ. պրոֆեսոր ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ընդգծեց, որ պատմագիտության առումով` Հայաստանը տարբեր մարտահրավերներ ունի. «Մեր հարեւանները փորձում են սեփականաշնորհել մեր պատմություն, եւ այդ պատմական կեղծարարության դեմ պայքարի համար հայ պատմաբանները մեծ աշխատանք ենք տանում: Իսկ նման կառույցի ստեղծումն այդ առումով` կարեւոր դրական քայլ է»: 

«Իրավունքը» ՀՊՄՀ պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ. դոցենտ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե արդյոք ճիշտ չի լինի նախեւառաջ պայքարել Հայաստանում պատմական կեղծարարության դեմ, երբ ժամանակ առ ժամանակ քաղաքական նկատառումներից ելնելով` հերոսացնում կամ դավաճանի պիտակ են դրոշմում այս կամ այն պատմական, քաղաքական գործչին. 

– Ըստ իս, ոչ թե հայաստանյան պատմական կեղծարարության դեմ պետք է պայքարենք, այլ պետք է խուսափենք քաղաքականացված պատմությունից: Այն շրջանակները, որոնք փորձում են ձեր նշած հարցերը ներկայացնել, իրենք ունեն քաղաքական մոտեցում, բայց սա չէ պատմական օբյեկտիվ իրականությունը: Սա արդեն մեր պատմաբաններիս գործն է: Եթե կարողանանք վեր հանել պատմական իրողությունները, պատմական անձանց դերակատարությունն այս կամ այն փուլում եւ նաեւ օբյեկտիվ ու սուբյեկտիվ այն պատճառները, որոնք պայմանավորել են տվյալ անձի գործունեությունը, ապա հանրության լայն շրջանակները տեղյակ կլինեն իրական գործընթացներին: Երբեմն` այո, միտումնավոր կեղծվում է պատմությունը` վերցնելով կոնտեքստից կտրված մեկ փաստ, մեկ իրողություն, հրամանի մեկ նախադասություն, գործունեության մի փոքրիկ դրվագ եւ փորձում են դրանով սեւացնել մի ամբողջ պատմական ժամանակաշրջան` մեր ժողովրդի եւ մեր երկրի համար: Սա, իսկապես, կեղծարարություն է եւ այստեղ խնդիր ունենք: Այդ տեսակետից, անելիք կա եւ հատկապես այստեղ մեծ դեր ունեն մեր լրատվամիջոցները, որովհետեւ այն պատմագիտական աշխատանքները, որոնք գրվում են եւ որոնք կան, արդեն իսկ այդ հարցերն օբյեկտիվ լուսաբանված են, բայց երբեմն լայն հանրությանը հասանելի չեն: Դրանք միայն մասնագիտական շրջանակներն են ընթերցում կամ հարցով հետաքրքրված փոքր թվով քաղաքացիներ: Կարճ հաղորդագրությունների տեսքով, հստակ, դիպուկ ձեւակերպումներով այս հարցում մեզ պետք է աջակից լինի մեդիադաշտը: Իհարկե, այսօր արդեն կա որոշակի հետաքրքրություն, բայց այնպիսին չէ, ինչպիսին ակնալվում է: Մենք խնդիր ունենք օբյեկտիվ իրականությունը հասու դարձնել այն հանրությանը, որը հաստափոր գրքեր չի կարդալու, բայց զերծ քաղաքական ազդեցությունից` պետք է որոշակի պատկերացում ունենա մեր պատմական իրադարձությունների մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА