ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստեղծվել է Հայաստանի Առաջին Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված հանձնախումբ

17.10.2017 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ստեղծվել է Հայաստանի Առաջին Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված հանձնախումբ

Մոսկվայում կայացած առաջին քաղաքագիտական ֆորումի ժամանակ, որին մասնակցել են տեղի գործող հայկական կազմակերպությունները, ինչպես նաեւ  փորձագետներ, գիտնականներ, որոշում է կայացվել ստեղծել Հայաստանի Առաջին հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված մոսկովյան տարածաշրջանային հանձնախումբ: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց ռուսաստանյան «Դիալոգ» կազմակերպության նախագահ, քաղաքագետ ՅՈՒՐԻ ՆԱՎՈՅԱՆԸ՝ ընդգծելով, որ հանձնախմբի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն միայն հայերից չի բաղկացած, այլեւ ընդգրկված են ռուսներ ու ռուսաստանցի այլ ազգեր:

– Մասնավորապես` քաղաքագետ Անդրեյ Արեշեւը, սենատոր Ռաֆաիլ Զինուրովը, որը բաշկիր է, ինչպես նաեւ տնտեսագիտության դոկտոր Սերգեյ Ալեքյանը, իրավագիտության դոկտոր Սամվել Կարախանյանը, «Դիալոգ» կազմակերպության եւ Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները: Հանձնախումբն ունենալու է յոթ համանախագահ, եւ մտադիր ենք բավականին լուրջ հայեցակարգով ու գործնական ծրագրով մինչեւ հաջորդ տարվա մայիս Մոսկվայում եւ, ինչու ոչ, Ռուսաստանի մյուս քաղաքներում բավական լուրջ  ծրագիր իրականացնել: Իսկ մեր հայեցակարգի հիմքը հետեւյալն է` 100 տարի առաջ դրվեց հայկական բանակի հիմքը, եւ ծնվեց Հայաստանի քաղաքացին՝ իր հողի վրա:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА