ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրավունք» թերթի գլխավոր խմբագրի հարցադրումը շփոթության մեջ գցեց արդարադատության փոխնախարարին (Տեսանյութ)

17.10.2017 18:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Իրավունք» թերթի գլխավոր խմբագրի հարցադրումը շփոթության մեջ գցեց արդարադատության փոխնախարարին (Տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Ընտանեկան բռնության կանխարգելման եվ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախնական նախագծի քննարկում, որի ընթացքում տարբեր ՀԿ ներկայացուցիչներ, պատգամավորներ, հասարակական գործիչներ իրենց հարցերն ուղղեցին հիմնական զեկուցողին` ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին:
Քննարկման ընթացքում հարց հնչեցրեց նաեւ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ, ում խոսքով` նախագծում առկա են հակասահմանադրական բազմաթիվ դրույթներ: Բերելով մի շարք օրինակներ Հ. Գալաջյանը մատնանշեց այդ դրույթները:
«Իրավունք» թերթի գլխավոր խմբագրի բերված փաստարկներն այնքան շփոթեցրեցին արդարադատության փոխնախարարին, որ վերջինս մեկ-երկու խոսք ասելուց հետո Հովհաննես Գալաջյանին դիմեց «հարգարժան պատգամավոր»-ով: Չնայած Հ. Գալաջյանի հարցը հնչեցնելուց առաջ , ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հստակ հայատարեց, որ հարց ունի «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը:
Մանրամսները` տեսանյութում

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА