ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ընդդիմախոսներին պատասխանելուց մի փորձեք նվաստացնել ոչ աչք ունքով, ոչ ձեռքով». գրող, հրապարակախոս

17.10.2017 17:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ընդդիմախոսներին պատասխանելուց մի փորձեք նվաստացնել ոչ աչք ունքով, ոչ ձեռքով». գրող, հրապարակախոս

ԱԺ-ում տեղի ունեցավ «Ընտանեկան բռնության» օրենքի նախագծի շուրջ բաց լսումներ: Հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին հարցեր տալու ընթացքում, գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը նշեց, որ այս նախագիծը մի քանի տարի առաջ խիստ բացասական է ընդունվել դատախազության, Ադրարադատության եւ ՆԳ նախարարության կողմից: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել օրենքում, որ հիմա ԱԴ նախարարությունն է այն ներկայացնում: «Պարոն փոխնախարար, դուք նշեցիք, որ իրավագիտությունը ճշգրիտ գիտություն է, խնդրում եմ լատենդային եզրույթին տալ ճիշտ բնորոշում, որը չմեկնաբանվի տարբեր կերպ»: Հարցերն ավարտելուց հետո տիկին Լիան հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին դիտողություն արեց. «ընդիմախոսներին պատասխանելուց էլ մի փորձեք նվաստացնել աչք ու ունքով, ոչ ձեռքով եւ ոչ էլ ձեր պատասխանի բովանդակությամբ: Մի ենթադրեք, որ չենք կարդացել Ստամբուլյան կոնվենցիան: Կան բազում փաստաթղթեր, որոնք վկայում են, որ կամ դուք չեք տիրապետում հարցին, կամ մեզանից թաքցնում եք բազմաթիվ բաներ: Օրինակ, դուք ելույթի ընթացքում նշեցիք Ղազախստանի, Մոլդովայի օրինակները, որպես այդ օրենքը շատ հաջող որդեգրած երկրներ: Իսկ ես կարդացել եմ, որ հենց այս երեք երկրներում բռնկվել է ինքնասպանությունների միտումը: Արդյոք չե՞ք ուզում սա կապել որեւէ բանի հետ՝ սոցիումի, թե՞ այսօր այս օրենքի պրեզենտացիան է այստեղ»:

Փոխնախարարը շտապես արդարանալ, որ 2013 թվականին նա չի աշխատել նախարարությունում եւ չի կարող տիրապետել այն մանրամասներին, թե ինչ է փոխվել նախագծում:

Ինչ վերաբերում է լատենդայնությանը, ապա, ըստ փոխնախարարի կան տասնյակ հազարավոր գիտական գործեր, որտեղ նորություն գոյություն չունի: «Կարող ենք տարբեր սահմանումներ տալ, բայց այն վերաբերվում է հանցավորությանը, որի գոյության վերաբերյալ հայտնի չի դառնում ոչ հանրությանը, ոչ իրավապահ մարմինների , որը համապատասխանաբար բացասական երեւույթ է»: 

ինչ վերաբերում է իր աչք ու ունքով խոսելու դիտողությանը, փոխնախարարը դրան չպատասխանեց, իսկ ահա հարեւան երկրների ինքնապանությունների մասով նշեց, որ աշխատանքային քննարկումներում դրան չեն անդրադարձել:

Ի դեպ նշենք նաեւ, որ փոխնախարարը ներկաներից մեկի այն հարցին, թե ի՞նչ դրական տեղաշարժ է տեղի ունեցել այն երկրներում որտեղ այս օրենքն ընդունվել է Վ. Քոչարյանը այդ հարցին եւս չկարողացավ պատասխանել նշելով, որ դա այդքան էլ կարեւոր չէ, դրական է ազդել, թե ոչ, ավելին, հնարավոր է նաեւ բացասական է անդրադարձել: Ըստ էության փոխնախարարը «դասին» ներկայացել էր չպատրաստված, չտեղեկացված եւ այլն: 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА