ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի ԶՈւ շտաբի պետն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել են ղարաբաղյան հակամարտության մասին

17.10.2017 16:47 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի ԶՈւ շտաբի պետն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել են ղարաբաղյան հակամարտության մասին

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ լեյտենանտ Զաքիր Հասանովի հետ հետ:

Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Աքարը Թբիլիսի է ժամանալ, որպեսզի մասնակցի Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինուժի գլխավոր շտաբերի միջև կայանալիք ժողովին:

Թեև ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ հանդիպման ժամանակ խոսվել է ղարաբաղյան հակամարտության մասին, այնուամենայնիվ թուրքական աղբյուրները որևէ տեղեկություն  չեն հայտնում այդ մասին:

Հասանովի հետ հանդիպումից հետո Աքարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ժողովին քննարկվելու են մի շարք հարցեր, որոնք կապված են պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության հետ:

Աքարը ընդգծելով, որ Վրաստանը Թուրքիայի համար ռազմավարական գործընկեր է, նշել է, որ պաշտոնական Թբիլիսիի հետ ռազմական համագործակցությունը շարունակվելու է: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА