ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դուք ինչ որ բստրած բաներ եք ասում». Բոստանջյանը՝ փոխնախարարին՝ «Ընտանեկան բռնության» օրենքի մասին

17.10.2017 15:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Դուք ինչ որ բստրած բաներ եք ասում». Բոստանջյանը՝ փոխնախարարին՝ «Ընտանեկան բռնության» օրենքի մասին

Ինչպես հայտնի է այսօր ԱԺ-ում տեղ է ունենում «Ընտանեկան բռնության» օրենքի նախագծի քննարկումը, որտեղ ներկա են տարբեր ՀԿ անդամներ, քաղաքական գործիչներ: ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր խոսքը սկսեց նրանով, որ անգամ մեր երկրի իրավաբանները չեն հասկանում այս օրենքը, էլ ուր մնաց մնացածը: «Այս օրինագծի համար կան տարբեր գրանտներ շպրտած եւ կան մարդիկ, ովքեր պաշտպանում են այն՝ իբր: Ես երկար տարիներ է ինչ գտնվում եմ ԱԺ-ում եւ գիտեմ, թե ինչպես են առհասարակ խաբում դիմացինին»: Այնուհետ դիմելով հիմնական զեկուցող ՀՀ Արդարադատության նախարար Վիգեն Քոչարյանին ասաց, որ ընտանիքը հայերի համար եղել է առաջնահերթ եւ արդյո՞ք հնարավոր չէր ընտանեկան օրենսգրքով լուծել վեր հանված խնդիրները եւ ինչո՞ւ պետք է պարտադիր նոր օրենք լինի, կամ պարտադրանք. «Այստեղ գրված են բաներ, որոնք ես չեմ հասկանում, դուք ինչ որ բստրած բաներ եք ասում՝ տնտեսական, հոգեբանական բռնություն, սա ի՞նչ բռնություններ են»: Ինչ խոսք պարոն փոխնախարարը չկարողացավ առավել հստակ պատասխանել եւ միայն խոսում էր չինովնիկական լեզվով նշելով, որ օրենքում ամեն բան ներկայացված է. «Կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, հրատապ են, որովհետեւ այս գործընթացը 2014 թվականից սկսել է եւ հասել է իր տրամաբանական հանգրվանին»: Այնուհետ փոխնախարարը իր խոսքում հակադրություններ թույլ տվեց. «Ինչ վերաբերում է Հայաստանին, ինչ որ բան պարտադրելուն, ապա գիտեք, որ ՀՀ-ին շատ հեշտ գործ չի ինչ որ բան պարտադրելը, սակայն մենք ունենք միջազգային պարտավորություններ եւ այո մենք ՄԱԿ-ի շրջանակներում համապատասխան պարտավորություններ եւ հանձնարարականներ ունենք, որոնք ստանձնել ենք կամովի եւ պետք է կատարենք»: 

Ինչ վերաբերվում է հերթական դրսից ստացած գրանտին, ապա պարոն փոխնախարարը բնականաբար չհերքեց. «Այո դա գաղտնքի չի, որ հաապատասխան այս օրենքի ընդունումը նախատեսված է եվրոմիության հետ, բյուջետային աջակցության ծրագրով: Այստեղ պետք է  գիտակցել նմանատիպ ծրագրերի իմաստն ու բովանդակությունը»: Տեսնես փոխնախարարը արդյո՞ք ամբողջ խորությամբ գիտակցում է համապատսխան օրենքի բովանդակությունը, թերեւս կասկածելի է: Եվ ի՞նչ է նշանակում ունենք պարտավորություններ, մի՞թե չի կարելի տարանջատել այդ միջազգային պարտավորություններից, որն է մեր երկրի, ժողովրդի եւ պետականությանն ամրապնդմանն անհրաժեշտ եւ, որը՝ ոչ: 

Հակադարձելով փոխնախարարին ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ հնարավոր է մեր երկրին պարտադրանքը սկսված լինի հենց 2014 թվականից, հիմա մենք նոր հասել ենք դրա կատարմանը. «Երկիրն ունի բազում խնդիրներ եւ առաջինը սոցիալական, դրանք թողած, հայկական ընտանիքներով ենք հուզված: Իսկ ինչո՞ւ նրանք չեն ուզում այդ ֆինանսները բաշխեն այնպես, որոնք մեզ համար ավելի խոցելի են՝ աոցիալական, աղքատության, աշխատատեղերի բացման հարցերը եւ դրան ի հակառակ եկել եւ կպնում են ամենաամուր տեղին՝ ընտանիքին, որի արդյունավետությունը մենք կարող ենք բարձրացնել այլ ինստիտուտների միջոցով»:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА