ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը կմեկնի Հարավային Կորեա

17.10.2017 12:57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը կմեկնի Հարավային Կորեա

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-8-ին կմեկնի Հարավային Կորեա: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել է Հրվ. Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի պաշտոնական ներկայացուցիչ Պակ Սու Խյոնը:

«Նախատեսվում էր, որ նախագահ Թրամփն իր տիկնոջ հետ մեր երկրում կանցկացնի երեք օր, սակայն այնուհետ որոշում է կայացվել այն մասին, որ այցը կսկսվի նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան»,- ասել է Պակ Սու Խյոնը:

 Վերջինիս խոսքով` դա կապված է նրա հետ, որ նոյեմբերի 6-ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահի ժամանման դեպքում հարավկորեական կողմը չէր կարողանա ապահովել «համապատասխան դիվանագիտական ընդունելություն»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА