ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տոտտի. Մեսսին, Նեյմարը և Ռոնալդուն ֆուտբոլային այլմոլորակայիններ են

17.10.2017 11:31 ՍՊՈՐՏ
Տոտտի. Մեսսին, Նեյմարը և Ռոնալդուն ֆուտբոլային այլմոլորակայիններ են

Իտալական «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին խոսել է ՖԻՖԱ-ի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնողների մասին:

«Նախ և առաջ, մենք խոսում ենք ֆուտբոլային երեք այլմոլորակայինների` Ռոնալդուի, Մեսիի և Նեյմարի մասին: Պետք է ասեմ, որ մենք բոլորս հարգում էինք միմյանց թե' խաղադաշտում, և թե' դրա սահմաններից դուրս, սակայն Կրիշտիանուն շրջանցում է բոլորին: Ռոնալդուն անհավական մրցաշրջան է անցկացրել և գոլ է խփել բարձրակարգ ակումբների: Նա արժանի է լավագույնի կոչմանը: Ինչ վերաբերում է մարզիչներին, ապա մեր` իտալական դպրոցը, նախկինի պես, գտնվում է բարձունքում: Չնայած Կոնտեի և Ալեգրիի փայլուն աշխատանքին, ֆավորիտը Զիդանն է: Այն նույն պատճառներով, ինչ Ռոնալդուինն էր: Նա նույնպես ամեն ինչ նվաճել է:  Կարծում եմ` Բուֆոնը լավ հնարավորություն ունի լավագույն դարպասապահի կոչմանն արժանանալու համար: Նա անհատապես լավագույնն էր, իսկ իր թիմը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, ինչպես և Կեյլոր Նավասի թիմը: Պայքարը կլինի նրանց միջև»,- Տոտտիի խոսքն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА