ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կանխվել է Իրանից Հայաստան թմրանյութի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը (ֆոտո)

17.10.2017 11:46 ԻՐԱՎՈՒՆՔ
Կանխվել է Իրանից Հայաստան թմրանյութի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը (ֆոտո)

Ռուս սահմանապահները կանխել են Իրանից Հայաստան թմրանյութի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը:

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ագարակ» անցակետում Մեղրիի սահմանապահ ջոկատը՝ ԱԱԾ եւ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տրանսպորտային միջոցների սահմանպահ ստուգման ընթացքում Իրանի քաղաքացուն պատկանող բեռնատարի քնելու ծածկոցի մեջ պոլիէթիլենե փաթեթ են հայտնաբերել բուսական ծագմամբ մուգ շագանակագույն նյութով (ենթադրաբար՝ ափիոնի հումք), որն ունեցել է մոտ մոտ 2 գրամ քաշ:

Հայտնաբերված նյութը սահմանված կարգով փոխանցվել է ոստիկանության Մեղրիի բաժնի ներկայացուցիչներին: Կատարված փորձաքննությամբ հայտնաբերված նյութը ափիոնի հումք է:

Չարագործները ներկայումս ձերբակալված են, պարզվում են իրավախախտման բոլոր հանգամանքները:

2016-2017 թվականներին Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները, որոնք պահպանում են հայ-իրանական սահմանի հատվածը, ՀՀ իրավապահ մարմինների հետ համատեղ հայտնաբերել եւ կանխել են Հայաստանի տարածք թմրանյութերի ներկրում՝ ընդհանուր 5,5 կգ-ից ավելի քաշով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА