ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մազեր ներկելը կարող է կրծքագեղձի քաղցկեղի հանգեցնել

17.10.2017 08:54 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մազեր ներկելը կարող է կրծքագեղձի քաղցկեղի հանգեցնել

Տարեկան վեց անգամից հաճախ մազերը ներկելը ավելացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Այս մասին հայտնել է Լոնդոնի Princess Grace Hospital հիվանդանոցի բժիշկ Քեֆան Մոքբելը, փոխանցում է The Times-ը։

Բժիշկն ուսումնասիրել է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների հիվանդության պատմությունը ու հանգել այն եզրակացության, որ ներկած մազերով կանանց նման ախտորոշում 14 տոկոսով հաճախ է դրվում։

«Ես խորհուրդ եմ տալիս մազերի վրա սինթետիկ ներկանյութերի ազդեցությունը նվազեցնել ու սահմանափակել տարեկան առավելագույնը վեց անգամով, քանի որ հայտնաբերվել է ներկերի ներգործության ու կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջեւ վիճակագրական կապ է հայտնաբերվել։ Նաեւ խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով հետազոտվել»,- ասել է Մոքբելը։

Բժշկի խոսքով, օրգանիզմի վրա ազդեցությունը նվազեցնելու համար պետք է ընտրել այնպիսի ներկեր, որոնք պարունակում են բուրավետ ամինների ամենաքիչ քանակությունը։ Բացի դրանից՝ նա նշել է, որ բնական բաղադրիչներով, օրինակ, մասուրի կամ խաշնդեղի պարունակությամբ ներկանյութերը վտանգավոր չեն առողջության համար։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА