ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դուբայում «խելացի նստարաններ» են հայտնվել

17.10.2017 08:46 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դուբայում «խելացի նստարաններ» են հայտնվել

Դուբայի ոստիկանությունը իր 6 բաժինների մոտ «խելացի նստարաններ» է տեղադրել, որոնք արեւային էներգիայով են աշխատում, հաղորդում է Ռիա Նովոստին:

Դուբայի ոստիկանությունը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ արեւային մարտկոցներով նստարանները ունեն էլեկտրոնային սարքերի լիցքավորման համար երկու USB-ի տեղ եւ Wi-Fi ռոուտեր:

Նստարանները լուսավորվում են մթության մեջ, իսկ շոգ եղանակին սառեցվում են:

Դրանք նաեւ բջջային հեռախոսների համար ոստիկանության հավելվածների եւ եղանակային պայմանների մասին տեղեկություններ կհաղորդեն:

Ոստիկանությունը մտադիր է «Խելացի քաղաք» ծրագրի շրջանակներում ավելացնել նստարանների թիվը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА