ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Համշենցիները պայքարում են մայրենի լեզուն պահպանելու համար

16.10.2017 21:09 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Համշենցիները պայքարում են մայրենի լեզուն պահպանելու համար

Թուրքիայի համշենցիները աջակցում են երկրում ապրող բոլոր փոքրամասնությունների՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու պահանջին և շեշտում դա որպես իրենց օրինական ու հիմնարար իրավունք, այս մասին թուրքական jinnews.com.tr կայքի հետ խոսել է համշենցի հայերի HADİG միության անդամ, համշենահայ ակտիվիստ Էլիֆ Ալթունքայան:

Ալթունքայայի փոխանցմամբ, համշենցիները երկար դարեր հանդիսացել են բավականին փակ համայնք, իրենց ապրուստը վաստակել են բարձր լեռներում՝ անասնապահությամբ, ինչի շնորհիվ էլ առավել ուշ են բախվել ուրբանիզացիայի հետ բերված մի շարք խնդիրների, այդ թվում՝ լեզվի կորստին:

Թեև լեռներից իջնելով համշենցիները ստիպված եղան սովորել երկրի պետական լեզուն՝ թուրքերենը, մինչ վերջերս էլ համշենցի երեխաների մի հատված թուրքերենին ծանոթանում էր միայն դպրոց հաճախել սկսելուց հետո:

Ինչպես պատմում է համշենահայ ակտիվիստը՝ այժմ սոցիալական բազմաթիվ խնդիրներից ելնելով գյուղերից դուրս եկող ու մեծ քաղաքներ գնացած համշենցիների մեջ մայրենին էական նահանջ է ապրել, ինչը մտահոգիչ է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА