ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կատալոնիայի ՆԳՆ-ն չի բացառել, որ անկախությունը կհռչակվի մինչեւ Սուրբ Ծնունդ

16.10.2017 18:31 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կատալոնիայի ՆԳՆ-ն չի բացառել, որ անկախությունը կհռչակվի մինչեւ Սուրբ Ծնունդ

Իսպանիայի իշխանությունների հետ բանակցությունների բացակայության դեպքում Կատալոնիան կարող է մինչեւ դեկտեմբերի 25-ը հռչակել իր անկախությունը։ Այս մասին ասել է Կատալոնիայի ՆԳ նախարարի  Ժոակիմ Ֆորնը, փոխանցում է Europa Press-ը։ Երկուշաբթի ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնը Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին նամակ էր գրել, որում առաջարկում էր բանակցություններ սկսել Կատալոնիայում հանրաքվեից հետո ստեղծված իրադրության շուրջ։ Մադրիդում ուղերձը չկայացած են որակել, որը չի պարզաբանում, թե Կատալոնիան անկախություն հռչակել է, թե ոչ։ Իսպանիայի իշխանությունները պահանջում են մինչեւ հինգշաբթի պատասխանել այդ հարցին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում գործի կդնի Սահմանադրության 155–րդ հոդվածը, որով նախատեսվում է հետ կանչել տարածաշրջանի ինքնավար կարգավիճակը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА