ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բակային մորթն այս պահին չի արգելվում, սպանդանոցներում իրականացվում է միայն արտահանման նպատակով կենդանիների սպանդ. ՍԱՊԾ

15.10.2017 16:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Բակային մորթն այս պահին չի արգելվում, սպանդանոցներում իրականացվում է միայն  արտահանման նպատակով կենդանիների սպանդ. ՍԱՊԾ

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Tert.am-ի խնդրանքով անդրադարձել է այն մտահոգությանը, թե մսի գնի թանկացումը պայմանավորված է սպանդանոցների գործունեությամբ: ՍԱՊԾ-ը գրավոր իր պատասխանում հերքում է առկա այդ խնդրի հավանականությունը:

«Հայտնում եմ Ձեզ, որ համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության` ներկա պահին հանրապետության տարածքում չի արգելվում բակային մորթը, հանրապետությունում գործող սպանդանոցներում իրականացվում է միայն արտահանման նպատակով կենդանիների սպանդ, ուստի վերջինս էլ չի կարող ազդել հանրապետությունում իրացվող տեղական թարմ մսի գնի բարձրացման վրա»,-ասված է ՍԱՊԾ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ քաղաքացիները մտահոգություն ունեն, որ սպանդանոցների առկայությունը բերելու է նոր խաղացողի, ինչն էլ կառաջացնի մսի թան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА