ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մի՞թե պետք էր կինոմիության խղճուկ ռեսուրսը` փակ դուռը բացելու համար»

13.10.2017 21:45 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մի՞թե պետք էր կինոմիության խղճուկ ռեսուրսը` փակ դուռը բացելու համար»

Նախորդ շաբաթ Հայաստանի կինեմատոգրաֆիստներն ընտրեցին նոր նախագահ` ձայների մեծամասնությամբ, 88 ձայնով ընտրվեց կինոռեժիսոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Կինեմատոգրաֆիստների միության 187 անդամներից համագումարին ու քվեարկությանը ներկա էր 145-ը, որոնք մի պահ իրենց պահում էին շուկայի առեւտրականների նման` աղմուկ-աղաղակով, մեկուկես ժամ 5 հոգով 6 երգ երգելով, ի վերջո, ընտրեցին վերստուգիչ հանձնաժողով եւ վարչության անդամներ: Ի դեպ, վերջինիս դեպքում որոշում կայացվեց սահմանափակվել 19 անդամով, սակայն` ընտրվեց 25-ը: Կինոգործիչների խառը իրավիճակին հետեւում էր նաեւ կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմ» կինոընկերության հիմնադիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԸ, որն արդեն մի քանի տարի է Կինեմատոգրաֆիստների միության անդամ չէ: «Իրավունքի» հետ զրույցում կինոռեժիսորը տեղի ունեցածը որակեց որպես հոգեհանգստի սրահի տխուր մթնոլորտ:

ԻՄԻՋԱՅԼՈՑ
Նորընտիր կինոմիության նախագահին հայ հանրությունն ավելի շատ գիտի որպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ: Փառատոն, որը մշտապես նպաստել է ոչ թե հայկական ժամանակակից, այլ ԼԳԵՓ-ների կողմից ստեղծած ու մասնակցությամբ կինոյի Image may contain: 4 peopleզարգացմանն ու տարածմանը Հայաստանում: Հիշողությունը թարմացնելու կարիք կարծում ենք չկա, բոլորովին վերջերս էր` ամիսներ առաջ, երբ «Ոսկե ծիրանի» «Հայացք ներսից եւ դրսից» ծրագրի շրջանակներում նախատեսված էր ցուցադրելու ԼԳԵՓ-ների մասնակցությամբ ու նկարահանած երկու ֆիլմ, որոնք կինեմատոգրաֆիստների միությունը գրաքննության ենթարկելով` (քանի որ իրենց տարածքում էին ցուցադրվելու ֆիլմերը) մերժեց ցուցադրությունն, ու ծրագիրն ամբողջությամբ հանվեց փառատոնից: 
Թեպետ Հարություն Խաչատրյանը խոստացավ` այդ ֆիլմերը կցուցադրվեն կինոփառատոնի հաջորդ տարվա ծրագրում: Կցուցադրվեն, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց, փաստենք, որ Հ. Խաչատրյանն իր նախընտրական ծրագիրը կոչել էր «Վերջապես պետք է բացվի կինոյի տան դուռը», իսկ ո՞ւմ առաջ է պատրաստվում բացել կինոյի տան դուռը, ցույց կտա ժամանակը, բայց Աստված չանի որ այդ դռները բաց լինեն ԼԳԵՓ-ների առջեւ, այ, դա իսկապես նրան չի հանդուրժվի հանրության մեծամասնության կողմից: 

«ՇԱՏ ՈՒՐԱԽ ԷԻ, ՈՐ ՓԵԼԵՇՅԱՆԸ ՉԿԱՐ ԱՅԴ ՀԱՎԱՔՈՒՄ»
- Կինոմիությունում իմ լինելը շատ կարճ է տեւել: Կան հաստատություններ, որտեղ ներքին կանոնները տասնամյակներով են ձեւավորվում: Հայտնվելով ներսում` հասկանում ես, որ այստեղ ամեն ինչ այնքան վատ է, որ դու անելիք չունես: Այս անգամ գնացել էիImage may contain: 1 person, standing, որպեսզի տեսնեմ կառույցի էվոլյուցիան: Կինեմատոգրաֆիստները ցանկացած հասարակության սերուցքն են, անհնար է զբաղվել այս մեծ արվեստով ու չունենալ բարոյական, մտավոր, գաղափարական կերտվածք, որ պահանջում է կինոն` անցաթուղթ տալու համար: Ինձ հետաքրքիր էր հետեւել երկու հարյուր մարդու, որ կապ ունեն կինոյի հետ: Գիտեի` ինչ է լինելու, ուզում էի տեսնել` ինչպես է լինելու: Ու պետք է ասեմ` ամեն ինչ շատ վատ էր բեմադրված: Ընտրությունից առաջ հնչած ելույթները, հյուրերը, որ Հայաստան էին եկել թեկնածուներից մեկին պաշտպանելու, ուրացողների բանակը... Այս ամենը շատ տհաճ` հոգեհանգստի սրահի մթնոլորտ էր ստեղծել: Հիշում եմ 2014 թվականը, երբ բաց, հրապարակային հակամարտության մեջ էի Գեւորգ Գեւորգյանի հետ: Պնդում էի, որ Կինոկենտրոնի ղեկավարը պետք է փոխվի երեք տարին մեկ, ինչպես օրինակ Վրաստանում, որպեսզի կառույցը խուսափի լճացումից: Մարդիկ, որ Գեւորգյանին համարում էին անփոխարինելի, դուրս չէին գալիս նրա կաբինետից` վատաբանելով ինձ ու փառաբանելով նրան: Այդ նույն մարդիկ փոխվեցին անմիջապես, երբ Գեւորգյանը դադարեց ղեկավարել Կինոկենտրոնը: Երեւույթը, երբ զանգվածաբար հեռանում են մարդուց, որը դադարում է իշխանություն ունենալ, այսպես կոչված` առնետավազքը, գարշելի բան է: Հենց այդ պատճառով են մարդիկ կառչում պաշտոնից: Նույն Հարություն Խաչատրյանը, որ ղեկավարել է կինոյի ոլորտում բոլոր հնարավոր ու անհնար պաշտոնները` Կինոակադեմիան, կինոփառատոնը, հիմա` Կինոմիությունը, կառչելու է այդ պաշտոններից այնքան, որքան հնարավոր է, որովհետեւ դա նրա «խարիզմայի», նրա ինքնության անբաժանելի մասն է: Սրա ուղիղ հակապատկերն է Արտավազդ Փելեշյանը: Կինեմատոգրաֆիստ, ում խարիզման ձեւավորվել է բացառապես կինեմատոգրաֆիական հանճարի, ինքնուրույն գեղարվեստական աշխարհի կերտման շնորհիվ: Շատ ուրախ էի, որ Փելեշյանը չկար այդ հավաքում: Սա ավելորդ վկայություն է այն բանի, որ հանճարը եւ ամբոխը անհամատեղելի են: Իսկ Կինոմիության, Կինոակադեմիայի, Կինոկենտրոնի... այլ բազմապիսի կառույցների գոյության իմաստը կինեմատոգրաֆը ստեղծողների գործը հեշտացնելն է, նրանց ծառայելը: Երբ այդ կառույցները վերածվում են փակ ակումբների, իսկ նրանց ղեկավարներն իրենց շրջապատում են բացառապես հպատակներով, դրանք վերածվում են մետաստազների եւ քայքայում են կինոյի օրգանիկան: 

«ԿԻՆՈՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԸ ՎԵՐՑՆԵԼՈՎ` ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՓՐԿԵԼ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ՓՈՇԻԱՑՈՂ ՎԱՐԿԸ»

- Հովհաննես, երեք թեկնածուներին էլ լավ եք ճանաչում` Գեւորգ Գեւորգյան, Հարություն Խաչատրյան, Վահե Գեւորգյանց, նրանցից յուրաքանչյուրն իր ծրագրով էր ուզում ստանձնել միության ղեկավարի պաշտոնը: Ամեն դեպքում` ձայների մեծամասնությամբ ընտրվեց Հարություն Խաչատրյանը: Ի՞նչ եք կարծում, նրան կհաջողվի՞ «Բացել կինոյի տան դուռը», ինչպես նա իր ծրագիրն էր անվանակոչել:
- Թեկնածուներին այնքան լավ գիտեմ, որ ծրագիր Image may contain: 4 people, people standingկարդալու վրա ժամանակ չեմ ծախսել: Ծրագրերը թղթի համար են: Մարդիկ գործունեություն են ծավալել իմ աչքի առաջ: Կինոմիության նորընտիր նախագահը վերջին 15 տարիներին ունեցել է ահռելի լծակներ: Նրա կինոփառատոնը տնօրինել է Հայաստանի համար անհավանական գումարներ, տարեկան 500 միլիոն դրամ, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան ամբողջ խաղարկային կինոյին տրվող տարեկան գումարը: Խաչատրյանը ունեցել է հանրապետության ղեկավարության, քաղաքային իշխանության, Մշակույթի նախարարության, օլիգարխիայի, միջազգային կազմակերպությունների լիակատար աջակցությունը: Ի՞նչն էր նրան խանգարում իրականացնելու իր ծրագրերը այդ ահռելի ռեսուրսների պարագայում ու մի՞թե պետք էր Կինոմիության խղճուկ ռեսուրսը` փակ դուռը բացելու համար: Եթե իսկապես ուզում էր աջակցել երիտասարդ կինոյի ձեւավորմանը, ինչո՞ւ նախորդ տասնհինգ տարիներին չի արել դա: Տվեք մեկ երիտասարդի անուն` տասնհինգ տարվա ու յոթ միլիարդ դրամի դիմաց: Երկու տարի Խաչատրյանը ղեկավարում էր Ազգային կինոակադեմիան: Այդ կառույցը մի գարշելի մրցանակաբաշխություն անցկացրեց, որի ժամանակ երեք մրցանակ տրվեց կառույցի ղեկավարի ֆիլմին, որը ոչ ոք չէր տեսել: «Օսկարին» արժանի հայկական ֆիլմ ընտրեց Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը»: Սա՞ է նրա պատկերացրած հայկական կինոն: Իրականում, հաշվարկը բոլորվին այլ է: Կինոմիության ղեկը վերցնելով` Խաչատրյանը ցանկանում է ինչ-որ կերպ փրկել «Ոսկե ծիրանի» փոշիացող վարկը, թարմացնել ֆինանսական աղբյուրները: Վստահ եմ, մոտ ապագայում փառատոնի ողջ կազմը կտեղափոխվի Կինոմիության տարածք, լուծելով վարձակալման խնդիրը: Սա սովորական բիզնես պլան է, որ ծառայելու է շատ կոնկրետ թիմի շահերի: 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՏԵՂՈՒՄ Է` ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ»

- Իսկ ինչո՞ւ դուրս եկաք միությունից եւ հնարավո՞ր է առաջիկայում ցանկություն ունենաք կրկին միություն մտնել` նոր ղեկավարության օրոք:
- Ես Կինոմիության անդամ չեմ, Կինոակադեմիայի անդամ չեմ: Ես ՍԻՆԵՄԱ կենտրոնի ու Պարալլելս Ֆիլմպրոդաքշնի հիմնադիրն եմ: Ամբողջովին կենտրոնացած եմ մեր ընկերության երկու միջազգային կինոնախագծերի արտադրության եւ ՍԻՆԵՄԱ կենտրոնի ԷՔՇՆ Ֆիլմ Լաբի մասնակիցների նախագծերի վրա: ՍԻՆԵՄԱ կենտրոնը ԱԴԱՄԻ մեդիա մրցանակաբաշխության հայաստանյան համակարգողն է: Image may contain: 1 person, smiling, standingՀամագործակցում ենք «Սոսե» միջազգային կինոփառատոնի, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի հետ: Ժամանակ չի մնում այլ բաների համար: Մեկուկես տարի առաջ իմ անձնական, այդ թվում եւ վարկային ռիսկերի հաշվին ամբողջովին վերանորոգեցի ՍԻՆԵՄԱ կենտրոնի տարածքը, որտեղ բացեցինք ԷՔՇՆ կինոդպրոցը: Մեզ աջակցում են Մշակույթի նախարարությունը, Ազգային կինոկենտրոնը, մասնավոր ԹիԷսԴի ընկերությունը, Ապոթեոզ ընկերությունը, այլ մարդիկ: Այդ ամբողջ աջակցությունը չի գերազանցում «Ոսկե ծիրան»կինոփառատոնի տարեկան բյուջեի մեկ տոկոսը: Բայց նայում եմ ԷՔՇՆ ֆիլմ լաբի դասընթացն անցած երիտասարդ կինեմատոգրաֆիստների նկարած կադրերը, պատրաստած կինոնախագծերի թիզերները եւ հպարտությամբ եմ լցվում: Ութ նոր կարճամետրաժ կինոնախագիծ կներկայացնենք մեր գործընկերներին ֆինանսավորման համար: Ութ նոր անուն, այդ մարդիկ են հայկական կինոյի նոր շունչը: Հայկական կինոյի փրկությունը մեկ տեղում է` նկարահանման հրապարակում: Ոչ միություններում, ոչ միջանցքներում, ոչ ինտրիգային ձեռնարկների տակ: Այն կինոմիությունը, որ տեսա ընտրության օրը, ոչ մի ցանկություն չի առաջացնում կրկին այցելելու: Ինչ կլինի ապագայում` չեմ կարող ասել: Կինեմատոգրաֆիստների միություն ասելով` միանգամայն այլ բան եմ պատկերացնում:

«ՈՐՊԵՍԶԻ ՓԱԿԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՏԽՈՒՐ, ԻՆՏՐԻԳՆԵՐՈՎ ՈՒ «ԹԱՅՖԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՀԱԳԵՑԱԾ ԷՋԸ»

- Համագումարին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հորդորեց կինոգործիչներին ուշադիր կարդալ կինոյի մասին օրենքի նոր նախագիծը: Դուք կարդացե՞լ եք եւ ի՞նչ դիտողություններ ու լրացումներ ունեք:
- Վերջին երկու տասնամյակում հայկական կինոն ապրում է իր ամենադժգույն շրջանը: Այդ շրջանի ամենաակտիվ կերտողները այսօր Image may contain: 2 people, people standingստանձնել են առաջատար դիրքեր կինոյի կառավարման ոլորտում: Նոր մարդիկ չկան, կամ այնքան նոր են, որ նրանց ոչ ոք չի ճանաչում: Արմեն Ամիրյանի գործոնը չափազանց կարեւոր է: Նա անցած մեկ տարում ցույց է տվել, որ ունի արվեստի կառավարման իր տեսլականը, ունակ է եւ ցանկություն ունի բարեփոխումների գնալու: Ես ներկայացրել եմ իմ պատկերացումները ե՛ւ հրապարակավ, ե՛ւ առանձին: Պետք է նպաստենք կինեմատոգրաֆիստների նոր սերնդի ձեւավորմանը, նրանց գրագիտության բարձրանալուն: Պետական աջակցությունը պետք է տրվի բացառապես մրցունակ, գրագետ, միջազգային մակարդակ ապահովող կինոնախագծերին: Դրանք պետք է անցնեն զարգացման փուլ, մշակվեն միջազգային հարթակներում, գտնեն միջազգային գործընկերներ` համաարտադրողներ, դիստրիբյուտորներ, որպեսզի շանս ունենան միջազգային շուկայում հայտնվելու: Մեզ պետք են նոր մարդիկ լայն մտահորիզոնով: Պետք են ունակ կառավարիչներ, որոնք պետք է աջակցեն տաղանդավոր ռեժիսորների մրցունակ նախագծերին, որպեսզի փակենք հայկական կինոյի այս տխուր, ինտրիգներով ու թայֆայականությամբ հագեցած էջը: Կրկնում եմ` հայկական կինոյի փրկությունը միայն նկարահանման հրապարակում է:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА