ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

13.10.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Սկսենք թեեւ զարմանալի, բայց հաճելի իրադարձությունից: Մազութային սուլթանատի ներկայացուցիչ ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼԻՆ, քվեարկվելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար, հավաքեց ընդամենը երկու քվե: Անշուշտ, օրինաչափ է, որ Ջուղայի խաչքարերի ոչնչացման գլխավոր հովանավոր այդ թափթփուկը անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պես կառույցում պետք է խայտառակ պարտություն կրեր, սակայն առկա է մի զարմանալի հանգամանք: Այսպես, մի քանի օր առաջ հայերիս համար անսպասելի ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը պաշտպանելու է Բյուլբյուլօղլիի թեկնածությունը: Հիմա հարց` գաղտնի քվեարկության ժամանակ ովքե՞ր դաժանաբար «քցեցին» այդ մարազմատիկ բիձուկին` ռուսնե՞րը, թե` թուրքերը: Չէ՞ որ, դատելով պաշտոնական դիրքորոշումներից, նա պետք է ստանար առնվազն երեք քվե: Բայց, բոլոր դեպքերում` խոտորնակին խոտորնակ:
Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընդդիմությունը` ի դեմս «Ելք» դաշինքի, որոշել է չմասնակցել ՏԻՄ ընտրություններին: Խորհրդարանական ուժի պարագայում տարօրինակ այդ դիրքորոշմանը զարմանալի մեկնաբանության տվեց խմբակցության քարտուղար ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ. «Մենք գիտակցում ենք, որ առանց ՏԻՄ-երում լուրջ փոփոխության, հնարավոր չէ հասնել համապետական լուրջ փոփոխության: Ուղղակի կան իրողություններ, որոնք պետք է հաշվի առնել եւ այդ ուղղությամբ աշխատել: Իսկ աշխատանքի համար պետք է ժամանակ, եւ մենք ուղղակի պարապ նստած չենք, կոնկրետ քայլեր ենք անում»: Հարգելի ընթերցողներ, եթե այդ բացատրությունից բան հասկացաք, ձեր խոնարհ ծառային էլ բացատրեք: Ախր, ի՞նչ է նշանակում «պարապ նստած չենք», եթե ընտրություններին չեք մասնակցում: 
Ի դեպ, քաղաքական անհայտությունից էլ զարմանալիորեն հրապարակային դաշտում երեւաց «Ազատ դեմոկրատների» առաջնորդ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ: Այն, որ ԱԺ ընտրություններին առավել քան ողբալի արդյունք գրանցած «Ազատ դեմոկրատները» հրապարակավ չէին երեւում, միանգամայն օրինաչափ էր եւ ողջամիտ: Սակայն պարոն Քոքոբելյանը զարմանալիորեն որոշեց մեղադրել այլ ընդդիմադիրների. «Հայաստանում մինչեւ այս պահը համագործակցությունները կատարվում են վիրահատական միջամտությամբ, երբեմն իշխանությունների կողմից, եւ ցանկացած պահի բերում են այնպիսի իրավիճակի, որ կարող է պայթյունավտանգ լինել: Եվ դա է պատճառը, որ քաղաքական դաշտն այդպես լղոզված է: Վստահ եմ, որ մեր քաղաքացիները վստահ գիտեն` ով ինչով է զբաղված, այդ թվում` ընդդիմադիր դաշտում իմիտացիոն գործընթացներ ստեղծելով: Ժողովրդի լեզվով ասած` մեր տունը քանդում են այդ քաղաքական իմիտացիաները»: Լավ, հանուն ինչի՞: Չէ՞ որ Քոքոբելյանը վերջապես գլուխն ազատել էր քաղաքական խաղերից ու հանգիստ զբաղված էր իր բիզնեսով եւ նրա ինչի՞ն էր պետք անդարդ գլուխը դարդի տակ դնել: 
Հեռավոր ԱՄՆ-ից տեղեկություն հասավ այն մասին, որ այդ երկրի Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանին եւ նրա մորը` Գոհար Խաչատրյանին: Այնուհետեւ ասվում էր, որ նրանց մեղադրանք են առաջադրել «Ամերիկան էքսպրես» կեղծ վճարային քարտերով խարդախությունների եւ մարդկանց թրաֆիքինգի համար: Սույն տիկինը հայտնի էր նրանով, որ այդ կայքի շուրջ հավաքված աբիժնիկները մշտապես լուտանքներ ու սպառնալիքներ էին լցնում բոլոր այն մարդկանց գլխին, ովքեր դեմ են ՊՊԾ գունդը զավթած զինյալներին: Բայց ամենազարմանալին այս պատմությունում հետեւյալն է` ասում են, թե Գ. Մանուկյանը ԱՄՆ իրավապահներին ԳՈՐԾԱՐՔ է առաջարկել` որ իրեն ազատ արձակեն` մոր գործունեության մասին մանրամասն ցուցմունք տալու դիմաց: Հիմա հասկացա՞ք, թե մարդկանց որ տեսակն է կոկորդ պատռում հանուն հակաընտանեկան օրենքի, որի հիմքերի հիմքը հարազատը հարազատի վրա մատնագիր գրելն է: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА