ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենսաապահովման նվազագույն բյուջեն «չմեռնելու գին» ունի (Տեսանյութ)

13.10.2017 17:32 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կենսաապահովման նվազագույն բյուջեն «չմեռնելու գին» ունի (Տեսանյութ)

Սեպտեմբերից սպառողական շուկայում նկատվող թանկացումները տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ խոսքով`այդքան էլ հիմնավորված չեն. «Համաշխարհային շուկայում առանձին ապրանքատեսակների մասով նկատվող որոշ միտումներ թողնում են իրենց ազդեցությունը, բայց ոչ համարժեք: Պետությունը պետք է իրականացնի վերահոսկողական գործառություն»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց տնտեսագետը եւ բերելով Թաիլանդի օրինակը հավելեց, որ այդ երկրում ներմուծողը ապրանքը ներկրում է, այնուհետեւ թանկացնում, ահա այստեղ առաջանում է մենաշնորհի վտանգը, սակայն պետությունը թույլ չի տալիս, քանի որ ներկրված ապրանքի մեկ խմբաքանակը գնում է: Եթե տվյալ ապրանքը թանկացնում են, պետությունն առաջարկում է երկընտրանք` ներմուծողին առաջարկում է, որ նա կա՛մ պետք է գերշահույթի հարկ վճարի, կա՛մ շուկա կհանի այն ապրանքը, որը գնել է ցածր գնով. «ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ եւ ՀՀ կառավարության կողմից սահմանված  այս գումարի կողքին դնենք կենսապահովման նվազագույն բյուջեն, որն անվանում եմ «չմեռնելու գին», այն կազմում է 70 հազար դրամ: Գնացեք այս հավասարումը լուծեք»,-եզրափակեց Թաթուլ Մանասերյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА