ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

7 պարզ քայլ` հոբբին փողի վերածելու համար

13.10.2017 16:34 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
7 պարզ քայլ` հոբբին փողի վերածելու համար

Համոզված եմ, որ ձեզնից շատերը, եթե ոչ բոլորդ, ունեք որոշակի նախասիրություններ, հմտություններ կամ այլ կերպ ասած հոբբի, որով զբաղվում եք ազատ ժամանակ ձեր անձնական հետաքրքրությունները բավարարելու և հաճույք ստանալու նպատակով: Իսկ երբևէ մտածել եք, որ այդ նույն հոբբին կարող է ոչ միայն հաճելի լինել, այլև օգտակար և եկամտաբեր:  
Եթե ցանկանում եք ավելացնել ձեր անձնական բյուջեն և միաժամանակ օգտագործել ձեր նախընտրած զբաղմունքը գումար վաստակելու համար, հետևեք ստորև ներկայացված 7 պարզ քայլերին.    

1. Հստակ որոշե՛ք, թե ինչով եք ցանկանում զբաղվել:

Նախ և առաջ մտածեք, թե ինչով կցանկանայիք զբաղվել ազատ ժամանակ, ինչն է ձեզ առավել մեծ հաճույք պատճառում և ոգեշնչում, կան արդյո՞ք հմտություններ, որոնք ձեզ մոտ բավական լավ են ստացվում (oրինակ նկարել, նվագել, պարել, զբաղվել կավագործությամբ, տեխնիկայի կամ կենցաղային այլ իրերի վերանորոգման աշխատանքներով և այլն):

2. Զբաղվե՛ք ինքնակրթությամբ:

No automatic alt text available.. Ցանկացած գործ, լինի դա հոբբի, թե մասնագիտական աշխատանք, պահանջում է որոշակիImage may contain: one or more people and people sitting ջանք, ժամանակ, համառություն, անընդմեջ ինքնակրթմամբ զբաղվելու անհրաժեշտություն:       
.Անգամ մեծ տաղանդի տեր անձիք, որոշակի արդյունքի հասնելու համար պետք է մշտապես ուսումնասիրեն տվյալ բնագավառում կատարելագործման ուղիները, զբաղվեն ինքնակրթմամբ, բարձրացնեն իրենց ունակությունների մակարդակը: 
.Փորձեք դուրս գալ ,հոբբիիե շրջանակներից և հնարավորինս մոտենալ պրոֆեսիոնալիզմի մակարդակին: 

 

3. Կարողացե՛ք դրսևորել ինքներդ ձեզ:

No automatic alt text available..Կարիերայում հաջողության հասնելու կարևոր նախապայմաններից մեկը ճիշտ ինքնադրսևորման կարողությունն է: 
.Օգտագործեք սոցիալական ցանցերը, բլոգները, ֆորումները և նույնիսկ անձնական կայք ստեղծելու հնարավորությունը, որոնք փոքր ծախսատար, սակայն բավական արդյունավետ միջոցներ են ինքներդ ձեր մասին հայտնելու և ձեր ստեղծագործության արդյունքները գովազդելու համար: 

 

4. Սահմանե՛ք ճիշտ արժեք:
                          
Image may contain: people sitting.Սահմանեք հնարավորինս խելամիտ գին ձեր ստեղծագործ աշխատանքի արդյունքների համար, քանի որ ցածր գինը պոտենցիալ գնորդների մոտ կարող է ձևավորել թյուր կարծիք դրանց որակական հատկությունների վերաբերյալ: 
.Ուսումնասիրեք շուկայում առաջարկվող նմանատիպ ապրանքների և ծառայությունների գները, գնահատեք ձեր հնարավորությունները, ընկերների և ծանոթների շրջանում հարցում անցկացրեք, թե ինչքան են պատրաստ վճարել ձեր ստեղծած ապրանքի կամ ծառայության դիմաց:
.Մի վարանեք նաև նվիրել, չէ որ դա ոչ միայն հաճելի նվեր կարող է լինել, այլև հրաշալի մարկետինգային քայլ և գովազդ ձեզ համար:

 5. Օգտագործե՛ք ցանկացած հնարավորություն:

Image may contain: one or more people and textԵթե ուշադիր լինեք ձեր շրջապատում տեղի ունեցող իրադարձություններին և տարբեր հարթակներում հնչող գաղափարներին, հավատացած եղեք, որ արդյունքում կգտնեք բազմաթիվ հնարավորություններ, որոնք կարող եք օգտագործել ձեր նախընտրած ոլորտում զարգանալու և առաջ շարժվելու: 
Օգտագործեք ամենաչնչին հնարավորությունը, չէ որ առաջին հայացքից փոքր թվացող այդ հնարավորությունը կարող է հետագայում դառնալ ձեր մեծ երազանքների իրականացման բանալին:

6.    Մի՛ հուսահատվեք:

Image may contain: sky, outdoor and text.Հաշվի առեք, որ հոբբին, ինչպես և ցանկացած աշխատանք, պահանջում է ջանք, բարձր աշխատունակություն և ինքնազարգացման անհրաժեշտություն: Պատրաստ եղեք բախվելու բազմաթիվ դժվարությունների հետ, որոնք կարող են կապված լինել և՛ անձնական բնույթի գործոնների (օրինակ՝ ժամանակի սղություն) և՛ շուկայի խիստ պայմանների հետ (մեծ մրցակցություն, շուկայի բացակայություն սկզբնական շրջանում և այլն): 
.Բոլոր դեպքերում պետք չէ հուսահատվել և կիսատ թողնել սկսած գործը, հատկապես այն պարագայում, եթե վստահ եք, որ հենց դա է հանդիսանում ձեր կյանքի լավագույն և միաժամանակ հաճելի զբաղմունքը: 

Հայկուհի Խաչատրյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА