ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վովա Վարդանովը թքած ունի Ալիեւի ասածների վրա` նրան «դուր» է գալիս Ալիեւի կինը

13.10.2017 15:39 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վովա Վարդանովը թքած ունի Ալիեւի ասածների վրա` նրան «դուր» է գալիս Ալիեւի կինը

Սեպտեմբերի 23-ին Նյու-Յորքում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որից հետո խոսակցություններ շրջանառվեցին, որ դրան կհաջորդի երկու երկրների նախագահների հանդիպումը: Օրերս այդ մասին խոսեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, սակայն հստակ չնշեց, թե կոնկրետ երբ եւ որտեղ տեղի կունենա Սարգսյան-Ալիեւ հանդիպում:

Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար, հետախույզ ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻ կարծիքով`տարբերություն չկա երկու երկրների նախագահները կհանդիպեն, թե` ոչ, կարեւորնը հայկական սահմանների պաշտպանությունն ու գործերի առաջ տանելն է.«Մեզ մոտ դիվանագիտությունը լավ չի աշխատում, բայց ոչ էլ ամբողջովին բացասական է: Սակայն այս ամենը չի նշանակում, որ մենք պետք է դադարենք հայհոյել մեր թշնամուն, նրանք իրենց մեջքի հետեւում միշտ պետք է գայլի երախի շունչը զգան»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Վ. Վարդանովը:


Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե բանակցությունները վերսկսելու անհրաժեշտություն կա, Վովա Վարդանովը ասաց. «Անկեղծ թքած ունեմ, թե ինչ է ասում Ալիեւը, ինձ նրա կինը` Մեհրիբան դուր է գալիս, այդ ընտանիքից նույնիսկ նրա աղջիկներն ինձ դուր չեն գալիս: Դրանք մարդ չեն, իսկ Մեհրիբան «կարգին աշխատող» կին է, նույնիսկ դարձավ փոխնախագահ»,- կատակով եզրափակեց Վ. Վարդանովը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА