ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրաքի զինուժն օպերացիա է սկսել Քուրդիստանի դեմ Քիրքուքը վերցնելու համար

13.10.2017 16:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքի զինուժն օպերացիա է սկսել Քուրդիստանի դեմ Քիրքուքը վերցնելու համար

Իրաքի զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Քուրդիստանի դեմ՝ վերջինից Քիրքուք քաղաքը ետ վերցնելու համար:

Ըստ «CNNTurk» լրատվամիջոցի՝  այդ մասին ֆրանսիական «AFP» լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է իրաքցի մի գեներալ, ում անունը չի հրապարակվել:

«2014թ. հունիսին տեղի ունեցած դեպքերի ժամանակ Իրաքը կորցրեց որոշ տարածքներ, այժմ կորցրած տարածքները ետ վերադարձնելու համար օպերացիա է սկսվել»:

Սակայն քրդական ԶԼՄ-ները այդ տեղեկությունը չեն հաստատել, նշել են միայն, որ Քիրքուք են ուղարկվել իրաքյան Քուրդիստանի «Փեշմերգե» զորաջոկատներ, քանի որ իրաքյան ուժերը բավականաչափ մոտեցել են Քուրդիստանի սահմանին:

Քուրդիստան է նաև մեկնել Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանիի որդին՝ Մանսուր Բազանին: Բացի դրանից Քիրքուք են մեկնել մի շարք արաբ և թուրքմեն հրամանատարներ:

Թեմայի հետ կապված արձագանքել են նաև Փեշմերգեի շտաբից: «Անպատրաստ լինելը կարող է աղետալի լինի: Փեշմերգեն թող պատրաստ լինի Քիրքուքի հյուսիսից իրականացվելիք ցանկացած հարձակմանը»,-ասված է եղել հայտարարությունում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА