ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՌեԱնիմանիան» կմեկնարկի «Վան Գոգի կրքերը» ֆիլմով

13.10.2017 15:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՌեԱնիմանիան» կմեկնարկի «Վան Գոգի կրքերը» ֆիլմով

«ՌեԱնիմանիա» Երևանի Միջազգային Անիմացիոն Կինոյի և Պատկերապատման Արվեստի փառատոննայս տարի տեղի կունենա հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը:

9-րդ «ՌեԱնիմանիան» կմեկնարկի աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի մասին պատմող «Վոն Գոգի կրքերը» (Loving Vincent) անիմացիոն ֆիլմով։ Փառատոնը պատիվ ունի հյուրընկալելու ֆիլմի պրոդյուսեր Շոն Բոբիթին։

«Վան Գոգի կրքերը» համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, որն ամբողջությամբ նկարվել է յուղաներկով կտավի վրա։ Գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի կյանքի մասին պատմող ֆիլմը ստեղծվել է 115 նկարիչների ջանքերով, որոնք Վան Գոգի տեխնիկայով նկարել են ֆիլմը կազմող 65 000 կադրերից յուրաքանչյուրը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 12-ին Աննսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում և արժանացել 10-րոպեանոց հոտնկայս ծափահարությունների։ «Վան Գոգի կրքերը» ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Դորոթա Քոբիելան և Հյու Ուելչմանն են, ֆիլմն արտադրել է BreakThru Films ընկերությունը։

«ՌեԱնիմանիա» Երևանի Միջազգային Անիմացիոն Կինոյի և Պատկերապատման Արվեստի փառատոնն այս տարի ստացել է ավելի քան 2200 հայտ, որից շուրջ 200-ը, այդ թվում՝ 6 լիամետրաժ ֆիլմեր, ներառվել են 5 մրցութային ծրագրերում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ»  և «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА