ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ընտանեկան բռնության» օրենքի փոխարեն, պետք է փոխեն ապականված կրթական համակարգը. (Տեսանյութ)

13.10.2017 15:13 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ընտանեկան բռնության» օրենքի փոխարեն, պետք է փոխեն ապականված կրթական համակարգը. (Տեսանյութ)

Թումանյանագետ, հասարակական գործիչ ՀՐԱՅՐ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆՆ անդրադռանլով ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին, նկատեց, որ այն ավելի շատ պատժող օրենք է, քան կանխարգելող, որովհետեւ նախագծում, որեւ կանխարգելող դրույթ գոյություն չունի. «Իմ կարծիքով`բռնությունների կանխարգելումը պետք է լինի միայն դաստիարակությամբ, որը պետք է սկսել կրթական համակարգից: Սակայն նման հարց չի քննարկվել եւ չի էլ քննարկվելու, որովհետեւ օրենքի նախագծի հեղինակները չունեն անհրաժեշտ գիտակացական մակարդակ` նախ ժողովրդի վիճակով մտահոգվեն, այնուհետեւ հասկանան, թե ինչ պետք է անեն»,-նշեց Հ. Ուլուբաբյանը եւ նկատեց, որ Հայաստանում կրթական ամբողջ համակարգն ապականված է եւ մատաղ սերնդի դաստիարակությամբ զբաղվողները նախ պետք է դաստիարակվեն: Ըստ նրա, մարդկանց դաստիարակության համար հիմնական մեթոդները հումանիտար գիտությունների մեջ  է` փիլիսոփայության, հոգեբանության եւ գրականության, սակայն հայաստանյան կրթական համակարգում այդ երեք ոլորտներն էլ զրոյական մակարդակում են. «Այդ օրենքով չեն կարող բռնությունները կանխել, չեմ ցանկանում վարդագույն ակնոցով նայել մեր ընտանիքների վիճակին, որի պարագայում կարող են քայքայել ցանկացած ընտանիք, ինչը մեզ համար կործանարար է: Մեր օրենսգրքում կան բոլոր դրույթները տարբեր հանցագործությունները պատժելու համար, կարող էին եղած դրույթներին ավելացնել եւս մեկը` ընտանեկան բռնությունները կանխելու համար, այլ ոչ թե ամբողջական նախագիծ ներկայացնեին»,-ընդգծեց Հրայր Ուլուբաբյանը եւ արդեն «Իրավունքի» հետ զրույցում նկատեց, որ օրենքի նախագիծը Հայաստանում շրջանառվում է դրսի պահանջով, քանի որ Արեւմուտքի եւ Եվրամիության հետ ինտեգրվելու խնդիր կա: Նա նաեւ նշեց, որ նմանատիպ օրենքերը չեն կանխարգելում բռնությունները եւ դրանք պետք է կանխարգելել, ոչ թե օրենքերի, այլ դաստիարակության միջոցով. «Մեր ամբողջ կրթական համակարգն ապականված է, ամեն ինչ պետք է սկսել այնտեղից, ավելի լավ է պատճառները վերացնենք, քան հետեւանքները»,-եզրափակեց մեր զրուցակիցը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА