ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանի ղեկավարը «լվացք անելիս» ձեռքերը պետք է հեռու պահի միջազգային կառույցներից. Մ. Մելքումյան

13.10.2017 14:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ադրբեջանի ղեկավարը «լվացք անելիս» ձեռքերը պետք է հեռու պահի միջազգային կառույցներից. Մ. Մելքումյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում այսօր ելույթ է ունեցել հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ով հայտարարել է, որ Ադրբեջանի ղեկավարը, լվացք անելով, սեփական ձեռքերը պետք է հեռու պահի միջազգային կառույցներից։ 

Ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի գործընկերներ,

Այս նստաշրջանի ընթացքում մենք քննարկել ենք տարբեր կարևոր հարցեր, սակայն առավել շատ ինձ սրտամոտ էին ժողովրդավարության և տնտեսական քաղաքականության խնդիրների քննարկումը:

Հիմնական խնդիրը, որն ինձ հետաքրքրում է, այն է, որ ժողովրդավարական դասական ինստիտուտները ներկա կոշտ մարտահրավերների պայմաններում՝ աղքատության, գործազրկության և սոցիալական այլ խնդիրների ահագնացող մակարդակի դեպքում չեն լուծում կամ լիովին չեն լուծում խնդիրները: Որն է լուծումը: Լուծումներից մեկն այն է, որ պետք է քննարկել նորարարական բաղադրիչ պարունակող ժողովրդավարական ինստիտուտի ձևավորման հարցը՝ տնտեսության ազատականացման և պետական միջամտության օպտիմալ համադրում, տնտեսական աճի սոցիալական բաղադրիչի բարձրացում, տնտեսական աճի վերածում տնտեսական զարգացմանը:

Մենք ունենք սոցիալական բևեռացման Ջինիի բարձր գործակից: Իհարկե, եթե մենք ունենք ինչպես այժմ է՝ 2-3% աճ, ապա մենք պետք է ապահովենք 6-7% աճ: Սակայն աճի որակը պետք է փոխվի: Առավել մեծ եկամուտ ունեցողները պետք է ավելի շատ հարկեր վճարեն, որպեսզի կենսամակարդակի ժառանգականությունը չմոնոպոլացնեն:

Այսպիսով՝ պետություններում ստեղծվող արդյունքը՝ ՀՆԱ-ն, պետք է արդարացի բաշխվի, իսկ ինչպես է բաշխված՝ մենք չգիտենք: Այդ հարցի լուծման պայմաններից միայն մեկը տնտեսության և հանրային կյանքի համատարած թվայնացումն է:

Իսկ ինչ է կատարվում Ադրբեջանում, որը հանգեցնում է տարածաշրջանի ապակայունացմանը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարը տարիներ շարունակ իրականացրել է միջազգային տարբեր կազմակերպություններում ազդեցիկ քաղաքական և հասարակական գործիչների գնման քաղաքականություն, որը ձախողվել է, և այդ լվացքատան փուչիկը պայթել է: Իսկ դա նշանակում է, որ Ալիևը այլ միջոցներ և ունակություն չունի, բացի ստորաքարշությունից՝ առաջ տանելու իր շահերը: Ինչո՞ւ, որովհետև այդ պատերազմում, եթե ազատ պայքար գնա, նա միշտ պարտված է:

Խոսքը գնում է նաև ինֆորմացիոն հակամարտությունների մասին:

Հարգելի՛ գործընկերներ, դուք արդյո՞ք լավ եք իմացել, թե ում հետ գործ ունեք:

Ուստի, ես հայտարարում եմ՝ Ադրբեջանի ղեկավարը, լվացք անելով, սեփական ձեռքերը պետք է հեռու պահի միջազգային կառույցներից և այլ տեղերից»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА