ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 Դատարանը Շիրխանյանի համար Շտապօգնություն է հրավիրել

13.10.2017 14:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
 Դատարանը Շիրխանյանի համար  Շտապօգնություն է հրավիրել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ նիստը հետաձգվեց: Շիրխանյանը հայտարարեց, որ մեջքի շրջանում ցավեր ունի:  «Դատապարտյալների հիվանդանոցից բերելիս երկու անգամ գցեցին սայլակը, դրանից առաջացան ցավերը»,- դատավորի հարցին ի պատասխան` ասաց Վահան Շիրխանյանը: Դատապարտյալների հիվանդանոցում ամբաստանյալը, իր խոսքով, ցավեր չուներ: Դատարանը Շիրխանյանի համար այժմ Շտապօգնություն է հրավիրել, թե երբ կվերսկսվի նիստը, հայտնի չէ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА