ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Միսս Հայաստան-ազգային գործակալությունը» ապօրինի է համարում «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը

13.10.2017 13:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Միսս Հայաստան-ազգային գործակալությունը» ապօրինի է համարում «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը

Երկարատեւ դադարից հետո սեպտեմբերի 24-ին երկարատեւ դադարից հետո, թեպետ ինտրիգներով, բայց Հայաստանում կայացավ գեղեցկության մրցույթ: Մինչ մրցույթի կայանալը «Միսս Հայաստան-ազգային գործակալությունը», ի դեմս Կարեն Արիստակեսյանի դատի էր տվել «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամին` ի դեմս Գոհար հարությունյանի:

Ինչեւէ այսօր «Միսս Հայաստան-ազգային գործակալությունը» Հ/Կ-ն, հայտարարություն է տարածել, որով մասնավորապես ասում է, որ ապօրինի է համարում կայացած մրցույթը

««Միսս Հայաստան-ազգային գործակալությունը» Հ/Կ-ն, որը հանդիսանում է «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա», «MISS ARMENIA» ապրանքային նշանների միակ և բացառիկ իրավատերը և որին պատկանում է նույնանուն ապրանքային նշանների օգտագործման և ազգային մրցույթի կազմակերպման և անցկացման բացառիկ իրավունքը, հիմք ընդունելով կազմակերպության խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 29-ի նիստին միաձայն ընդունված որոշումը, հայտարարում է, որ

ա) 2017 թվականի սեպտեմբերի 24-ին «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպած և անցկացրած «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը համարում է ապօրինի:

բ) չի ճանաչում «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպած և անցկացրած «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի «Միսս Հայաստան» և այլ անվանակարգերի տիտղոսակիրներին` նրանց հավասարեցնելով «Միսս Հայաստան» ազգային մրցույթի կանոնակարգով սահմանված որակազրկված տիտղոսակիրներին, համարելով, որ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կազմակերպած և անցկացրած մրցույթի «Միսս Հայաստան» և այլ անվանակարգերի տիտղոսակիրները չեն կարող համարվել օրենքի պահանջներին համապատասխան ընթացակարգով ընտրված հաղթող կամ տիտղոսակիր, հետևաբար նաև չեն կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը գեղեցկության և նրբագեղության միջազգային մրցույթներին` որպես ազգային մրցույթի հաղթող կամ այլ տիտղոսակիր»,- ասված է հայտարարության մեջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА