ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆիլիպինների նախագահն արևմտյան պատվիրակության անդամներին «շան տղա» է անվանել

13.10.2017 13:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆիլիպինների նախագահն արևմտյան պատվիրակության անդամներին «շան տղա» է անվանել

Եվրամիությունը միջամտում է Ֆիլիպինների ներքին գործերին: BBC-ի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն` վիրավորելով ԵՄ ներկայացուցիչներին և սպառնալաով արտաքսել նրանց երկրից մեկ օրվա ընթացքում: 

Դուտերտեն մեղադրել է Եվրոպային Ֆիլիպինները ՄԱԿ-ի կազմից հանելու փորձերի համար:

Հայտնի է, որ նա նման կերպ է արտահայտվել այն բանից հետո,  երբ արևմտյան քաղաքական գործիչներից բաղկացած պատվիրակությունը քննադատել է թմրավաճառության դեմ պայքարի նրա խիստ մեթոդները:

«Մենք կհեռացվե՞նք ՄԱԿ-ից: Դո՛ւ, շան տղա, դե շարունակի՛ր: Դուք միջամտում եք մեր գործերին, որովհետև մենք աղքատ ենք»,- ասել է նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА