ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բնապահպանության նախարարությունը մեկ շաբաթում 60 բնապահպանական իրավախախտում է հայտնաբերել

13.10.2017 12:51 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Բնապահպանության նախարարությունը մեկ շաբաթում 60 բնապահպանական իրավախախտում է հայտնաբերել

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից անցյալ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է բնապահպանական 60 իրավախախտում։

Բնապահպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնաբերվել է ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման 47, մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք։

Անցյալ շաբաթվա ընթացքում արձանագրվել է խեցգետնի, ձկան ապօրինի որսի 5 դեպք և հողի օգտագործման և պահպանման պահանջների խախտման 2 դեպք:

Արձանագրված թվով 60 իրավախախտումների դեպքերից 16-ի վերաբերյալ անցկացվել է քննություն, ըստ որի նշանակվել է 960․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

2 գործով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու հարցի քննարկման վերաբերյալ, իսկ 3 վարչական գործով նշանակված տուգանքների և հասցված վնասների բռնագանձման համար գործերը ներկայացվել են ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:

39 գործ գտնվում է ընթացքի մեջ:

Ընդհանուր առմամբ բնապահպանական իրավախախտումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 15․551․500 ՀՀ դրամ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА