ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դանիան հրաժարվել է Թուրքիային արտահանձնել ահաբեկչության մեջ կասկածվող ուզբեկ Ասպարովին

13.10.2017 11:58 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Դանիան հրաժարվել է Թուրքիային արտահանձնել ահաբեկչության  մեջ կասկածվող ուզբեկ Ասպարովին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Դանիային, որ վերջինս խախտում է ՄԱԿ անվտանգության խորհրդի ընդունած որոշումները՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի շրջանակներում:

Ըստ թուրքական  «Mynet» լրատվամիջոցի՝ պաշտոնական Անկարան Դանիային մեղադրել է նրանում, որ վերջինս հրաժարվել  է Թուրքիային արտահանձնել իր տարածքում գտնվող ազգությամբ ուզբեկ Իբրոհիմժոն Ասպարովին:

Ասպարովը կասկածվում է 2017թ. հուվարի 1-ին Ստամբուլի «Reina» գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետ կապ ունենալու մեջ:

Գործի վերաբերյալ բացված հետաքնության շրջանակներում, Թուրքիայի դատախազությունը եկել է այն եզրահանգման, որ Ասպարովը զենք և զինամթերք է մատակարարել ահաբեկչությունը իրականացրած մարդկանց:

Հայտարարությունում  հիշեցվել է, որ Թուրքիան մինչ օրս իր տարածքից արտաքսել է 5.217 մարդու, ովքեր կապ են ունեցել ԻՊ-ի հետ:  Ըստ Թուրքիայի արտգործնախարարության նման քայլերով Դանիան մեծ վնաս է հասցնում ահաբեկչության դեմ պայքարին:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Սանտա Կլաուսի հոգուստով Ստամբուլի «Reina» գիշերային ակումբ ներխուժած ահաբեկիչը անկանոն կրակ էր բացել մարդկանց վրա, ինչի հետևանքով զոհվել էր 39 և վիրավորվել 69 մարդ: «Haypressnews»-ի փոխանցմամբ՝ զոհվածների թվում են եղել նաև երկու լիբանանահայ ուսանողներ՝ Ռիտա Չամին և Էլիաս Վարդինը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА