ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսրայելը, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, դուրս է գալիս ՅՈւՆԵՍԿՕ-ից

13.10.2017 11:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելը, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, դուրս է գալիս ՅՈւՆԵՍԿՕ-ից

Իսրայելի իշխանությունները, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, որոշել են դուրս գալ ՅՈւՆԵՍԿՕ-ից՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպությունից: Այս մասին տեղեկացնում է Корреспондент-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արգործնախարարությանը հրամայել է սկսել ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմից ԱՄՆ-ին զուգահեռ դուրս գալու նախապատրաստումները:

«Այդ կազմակերպությունը վերածվել է աբսուրդի թատրոնի, որը պատմության պահպանմամբ զբաղվելու փոխարեն խեղաթյուրում է այն», ասել է Նեթանյահուն:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Պետդեպը հայտարարել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմից դուրս գալու մասին:

Դուրս գալուց հետո պետությունը կազմակերպության դիտորդի կարգավիճակ կստանա։ ԱՄՆ-ի իշխանությունը որոշման մասին արդեն ծանուցել է կազմակերպությանը։ Վաշինգնտոնն իր որոշումը բացատրել է UNESCO-ում կտրուկ փոփոխությունների անհրաժեշտությամբ և նրա՝ հակաիսրայելական ուղղվածությամբ։ ԱՄՆ-ն մեկ անգամ չէ, որ իր դժգոհությունն է հայտնել կազմակերպության կողմից հակաիսրայելական բանաձևերի ընդունման կապակցությամբ։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА