ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լարվել են Վիտալի Բալասանյանի և Բակո Սահակյանի հարաբերությունները. «Ժամանակ»

13.10.2017 09:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Լարվել են Վիտալի Բալասանյանի և Բակո Սահակյանի հարաբերությունները. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս բավականին լարվել են Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի հարաբերությունները։

«Հիշեցնենք, որ Բալասանյանը, ով Արցախի նախագահական նախորդ ընտրություններում Բակո Սահակյանի մրցակիցն էր, վերջերս տված իր հարցազրույցներից մեկում չէր բացառել, որ իր թեկնածությունը կառաջադրի 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանությունների և Բալասանյանի հակասության պատճառը վերջինիս ազատ գործելու հնարավորությունը սահմանափակելն է, Բալասանյանն էլ իր ամբիցիաներից ելնելով՝ չի ցանկանում լինել ենթարկվողի կարգավիճակում ու իր կանոններն է սահմանում։

 «Ժամանակ»-ի աղբյուրը չի բացառում նաև, որ առաջիկայում վերջինս կարող է պաշտոնանկ արվել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА