ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի ամենավտանգավոր քաղաքները՝ The Economist-ի վարկանիշում

12.10.2017 21:38 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Աշխարհի ամենավտանգավոր քաղաքները՝ The Economist-ի վարկանիշում

Բրիտանական The Economist շաբաթաթերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների վարկանիշը, որը գլխավորել է Պակիստանի Կարաչի քաղաքը:

Բնակավայրը հավաքել է 100 միավորից 38.77-ը: Նշվում է, որ վարկանիշը կազմելու ընթացքում հաշվի են առնվել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են անձնական անվտանգությունը, թվային անվտանգությունը, առողջության անվտանգությունը և ենթակառուցվածքի անվտանգությունը:

Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Յանգոնը (Մյանմա, 46.47 միավոր), երրորդը՝ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքան: Ցանկի տասնյակում ներառվել են նաև Ջակարտան (Ինդոնեզիա), Հոշիմինը (Վիետնամ), Մանիլան (Ֆիլիպիններ), Կարակասը (Վենեսուելա), Կիտոն (Էկվադոր), Թեհրանը (Իրան) և Կահիրեն (Եգիպտոս):
 

Աշխարհի ամենաանվտանգ քաղաքներ են ճանաչվել ճապոնական Տոկիոն (89.ր միավոր), Սինգապուրը (89.64 միավոր) և ճապոնական Օսական (88.87 միավոր): 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА