ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Volkswagen-ն ու ЛАДА-ն, Volkswagen-ը գլխիվայր շրջվել է, կա 7 վիրավոր

12.10.2017 19:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Volkswagen-ն ու ЛАДА-ն, Volkswagen-ը գլխիվայր շրջվել է, կա 7 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 34 DA 436 համարանիշի և ЛАДА 2114 մակնիշի T 962 YM 777 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Volkswagen-ը գլխիվայր շրջվել է։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից 3-ին քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց, իսկ մնացածին՝ դեպքի վայր ժամանած Ապարանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА