ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ընտանեկան բռնության» մասին օրենքը կարող է շատերի համար ապրուստի լրացուցիչ միջոց լինել

12.10.2017 19:16 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ընտանեկան բռնության» մասին օրենքը կարող է շատերի համար ապրուստի լրացուցիչ միջոց լինել

ՀՀ արդարադատության նախարության կողմից շրջանառության մեջ դրված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծն ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ խոսքով`կարող է շատերի համար լինել ապրուստի լրացուցիչ միջոց. «Օրենքները չեն գրվում այն պատճառով, որ տվյալ երկրում համատարած ընտանեկան բռնություն կա, այլ նրա համար, որ եթե նման բան լինի` հասարակությունը դրան նախապատրաստված լինի: Այս տեսանկյունից գիտեմ, որ բավականին չափազանցումներ կան եւ որոշ մարդկանց համար օրենքի նախագիծը կարող է լինել լրացուցիչ ապրուստի միջոցներ հայթայթելու ճանապարհ: Ընդհանրապես, եթե կան բռնություններ, ապա այն կանխելու օրենքներ եւ միջոցներ ցանկացած ազգ պետք է ունենա: Բայց այստեղ խնդիրն այն է, որ անընդատ շեշտվում է «ընտանեկան բռնություն» եզրույթը, բռնությունը` բռնություն է, ինչ տեսակ էլ լինի: Օրենքի այս նախագիծը չի կարող որեւէ բարեկիրթ ընտանիքում ավանդույթներ խախտել»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Պ. Հայրիկյանը եւ նկատեց, որ ժամանակին զարմացել է, թե ինչպես են Ամերիկայում երեխային սովորեցրել զանգահարել ոստիկանություն, երբ ծնողներից որեւէ մեկը նրա վրա բարկացել է.«Բայց այս ամենը բարեկիրթ ընտանքիներին չի վերաբերում, բայց կան որոշ ընտանիքներ, որտեղ երեխայի նկատմամբ բռնություն են կիրառում եւ նա մնում է անպաշտպան: Ուրախ եմ, որ կան մարդիկ ովքեր գնահատում են ընտանիքի արժեքը, ավանդական ընտանիքի մոդելը»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
 Մեր այն դիտարկմանը, թե ինչու ԱԻՄ առաջնորդը նույնպես չի մասնակցում օրենքի նախագծի քննարկումներին, Պարույր Հայրիկյանը պատասխանեց, որ իրեն որեւէ մեկը չի հրավիրել քննարկումների. «Պարույր Հայրիկյանը գնում է այնտեղ, որտեղ իրեն հրավիրում են»,-եզրափակեց ԱԻՄ առաջնորդը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА