ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից

12.10.2017 18:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ն դուրս  կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից

Ամերիկացի պաշտոնյաներն Associated Press լրատվական գործակալությանը հայտնել են, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Միացյալ ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից:

Ինչպես նշում է abcnews.go.com կայքը, նման որոշման համար հիմք են հանդիսացել Վաշինգտոնի կարծիքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված հակահրեական բանաձևերը:

Քաջատեղյակ աղբյուրները, չցանկանալով բացահայտել իրենց ինքնությունը, հավելել են, որ դեռևս չգիտեն, թե ԱՄՆ-ն երբ է հանդես գալու պաշտոնական հայտարարությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА