ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման շնորհիվ ԱՄՆ-ն կգտնի վստահելի գործընկեր

12.10.2017 18:36 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման շնորհիվ ԱՄՆ-ն կգտնի վստահելի գործընկեր

Թուրք-ամերիկյան հարաբերություններն ավելի վատթարացան, երբ ԱՄՆ հայտարարեց, որ դադարեցնում է Թուրքիայի քաղաքացիներին տրվող մուտքի արտոնագիրը: Այս ամենին հետեւց Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե իրենք ԱՄՆ-ի կարիքը չունեն:
«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ խոսքով`Թուրքիա-Ամերիկա փոխհարաբերությունների վատթարացումը վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի անվտանգությանը, քանի որ ԱՄՆ-ն տարածաշրջանում կարող է գտնել իրեն գործընկեր, եթե Թուրքիան չլինի. «ԱՄՆ-ն աշխատում է Իրաքի հետ եւ կարող է հանդիսանալ նրա գործընկերը: Տարածաշրջանի անվտանգության առումով սա դրական է: Մեզ համար կարող են վտանգներ լինել, պայմանավորված այն հանգամանքով, որ Թուրքիան ամեն կերպ կփորձի սիրաշահել Ռուսաստանին: Այդուհանդերձ կարծում եմ` թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը կարող է դրական փոփոխություններ բերել, առ այն, որ ԱՄՆ իր համար կգտնի վստահելի գործընկեր»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Էրդողան. Թրամփը խաթարել է կայունությունը մեր տարածաշրջանում


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА