ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քրեական հեղինակությունների համար ՔԿՀ-են բերվել թմրանյութեր, ալկոհոլ...»

12.10.2017 17:58 ՔՐԵԱԿԱՆ
«Քրեական հեղինակությունների համար ՔԿՀ-են բերվել թմրանյութեր, ալկոհոլ...»

Հայտնի է, որ օրերս ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների բազմաթիվ դրվագներ: Արդյունքում, կաշառք պահանջելու եւ ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաեւ կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 ղեկավար պաշտոնատար անձինք եւ նրանց կաշառք տալուն օժանդակած անձը:

Վերոհիշյալի հետ կապված, ինչպես նաեւ ներկայիս նախաքնության փուլի մասին որոշ ուշագրավ մանրամասներ են մեզ հայտնի դարձել: Մասնավորապես մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ.
- Այս պահին ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում պարզելու այն պաշտոնատար անձանց շրջանակը, որոնց թողտվության եւ անգործության արդյունքում «Վանաձոր» ՔԿՀ-ում տեղի են ունեցել անօրինականություններ, խախտվել են ներքին կանոնադրության դրույթները: Ավելին, վերջիներիս մեղմ ասած անգործության արդյունքում` ՔԿՀ-ի արտոնյալ դատապարտյալների, մասնավորապես քրեական հեղինակությունների ցանկությունները այդտեղ կատարվում էին անարգել: Դատապարտված քրեական հեղինակությունների ցանկությամբ ՔԿՀ մուտք են գործել բազմաթիվ արգելված իրեր, առարկաներ, գործիքներ, տեխնիկա: Մասնավորապես տեւական ժամանակ քրեական հեղինակությունների համար ՔԿՀ-են  բերվել թմրանյութեր, ալկոհոլ եւ բազմաթիվ այլ ոգելիչ խմիչքներ, բջջային հեռախոսներ:

Հ.Գ. Առավել ուշագրավ մանրամասներ կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА