ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկական թեմատիկայով թուրքական «Քարավան 1915» ֆիլմը հանվել է կինովարձույթից

12.10.2017 16:11 ՄՇԱԿՈՒՅԹ
Հայկական թեմատիկայով թուրքական «Քարավան 1915» ֆիլմը հանվել է կինովարձույթից

Թուրքիայում հայկական թեմատիկայով նկարահանված «Քարավան 1915» գեղարվեստական ֆիլմը հանվել է կինովարձույթից: «NTV» լրատվականի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ ֆիլմը կինովարձույթից հանելու որոշման մասին հայտարարել է ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Իսմայիլ Գյունեշը:

Նա նշել է, որ նման որոշում է կայացվել ֆիլմի դիստրիբյուցիայի հարցում առաջացած խնդիրների, կինոթատրոնների կանխակալ տրամադրվածության պատճառով:

Գյունեշի խոսքերով՝ ֆիլմի ստեղծման գրեթե բոլոր փուլերն ուղեկցվել են խնդիրներով, իսկ այժմ էլ ֆիմը ներկայացնելու հարցում են խոչընդոտների հանդիպել:

Գյունեշը այս վերաբերմունքը գրաքննության հետ է համեմատել՝ նշելով, թե տարբերություն չկա ով է խոչընդոտում ֆիլմի ցուցադրությանը՝ պետությունը, թե կինոթատրոնը:

«Արդյունքը նույն է: Հարցի էությունը գրաքաննությունն է, երբ թույլ չեն տալիս, որ ֆիլմը հանդիսատեսին ներկայացվի: Իսկ թե դա ով է անում, բացարձակապես կարևոր չէ»,-նշել է ռեժիսորը:

Ռեժիսորը դժգոհել է, որը ֆիլմը ցուցադրելու համար նախնական համաձայնության ձեռք էր բերվել ընդամենը 54 կինոթատրոնի հետ, հետո դժվարությամբ կարողացել էին այդ թիվը հասցնել 84-ի, այնինչ ֆիլմը պետք է ցուցադրվեր ամենաքիչը 300 կինոթատրոնում:

Նա նաև անդրադարձել է այս թեմայի վերաբերյալ Թուրքիայի հասարակության անտեղյակության խնդրին՝ նշելով, որ հարցի մասին գիտելիքներ ունեն միայն նրանք, ովքեր պատմություն են ուսումնասիրում:

Գյունեշը հայնտել է, որ ֆիլմի համար մեծ ծավալի ուսումնասիրություններ են կատարել, և փորձել են դրանց հիման վրա ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել 102 տարի առաջ:

Ըստ Գյունեշի ուսումնասիրությունների՝ Օսմանյան պետությունը աղքատության պայմաններում 256 միլիոն քուրուշ է ծախսել հայերի տեղահանությունը կազմակերպելու համար:

«Եթե պետությունը նպատակ ունի ինչ-որ ցեղի ոչնչացնել, այդքան գումար ծախսելու կարիք չունի: Պետությունը ծրագիր է մշակել, օրենքներ ու կանոնակարգեր է հաստատել և հայտարարել՝ նրանք, ովքեր չեն գործի այդ օրենքների համապատասխան կպատժվեն: Անվտանգության նկատառումներով մարդիկ Օսմանյան կայսրության մի հատվածից մի այլ հատված են տեղափոխվել, մեկը գնացքով, մյուսը էշով: Մենք էլ ցանկացել ենք ցույց տալ այն տառապանքը, որ տեղի է ունեցել այդ տեղափոխման ընթացքում»:

Ֆիլմի ռեժիսորը ընդգծել է, որի «Քարավան 2015»-ը նկարահանելու որոշումը կայացրել է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետության շրջանում 1915-ի վերաբերյալ հղած ուղերձից հետո:

Նրա խոսքերով՝ ֆիլմը ստեղծվել է «արդար հիշողության» (Թուրքիայում վերջին շրջանում Հայոց ցեղասպանություն ժխտողական քաղաքականության նոր դրսևորումները ի ցույց դնող արտահայտություն է, որի նպատակն է շեշտել, որ 1915-ին հավասարապես տառապել են և թուրքերը և հայերը-խմբ.) գաղափարի հիման վրա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА