ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանի նախագահի զգուշացումը Քուրդիստանի ղեկավարությանը

12.10.2017 15:53 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի նախագահի զգուշացումը Քուրդիստանի ղեկավարությանը

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանին խոսել է իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասին, որը պաշտոնական Թեհրանը անօրինական է համարում:

Ըստ թուրքական «Haber7»  լրատվամիջոցի՝ Իրանի նախագահը Քուրդիստանի ղեկավարությանը զգուշացրել է, որ իրաքյան Քուրդիստանը թանկ կվճարի անկախության հանրաքվեի անցկացման համար:

«Իրանում, Իրաքում, Սիրիայում և Թուրքիայում ապրող քրդերին սիրում ենք: Չենք ցանկանում, որ քրդերի դեմ ճնշում գործադրվի, սակայն  որոշ պաշտոնյաների արած սխալների դիմաց պետք է հատուցում լինի: Քուրդ ազգը ցանկանում է առաջ շարժվել իբրև խաղասեր ժողովուրդ»,-ասել է Ռուհանին:

Վերջինս քրդական «Rudaw»-ի հետ զրույցում կոչով դիմել է նաև Իրանում ապրող քրդերին: 

«100 տոկոսով վստահում ենք ձեզ: Տարածաշրջանում  որոշ քաղաքական գործիչների արած սխալները Ձեզ  վրա չենք բարդում, որովհետև դուք Իրանի մի մեծ մասն եք կազմում: Անմնացորդ նվիրված ժողովուրդ եք»:

Հիշեցնենք, որ Թուրքիան և Իրանը չեն ճանաչում իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25 տեղի ունեցած անկախության հանրաքվեն, համարելով, որ  դրանով խախտվել է Իրաքի տարածքային ամբողջականությունը և սահմանադրությունը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА