ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան մի գիշերում կորցրել է 17 մլրդ դոլար

12.10.2017 15:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան մի գիշերում կորցրել է 17 մլրդ դոլար

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև ծագած վիզային ճգնաժամի առաջին իսկ օրը տեղի ունեցավ թուրքական լիրայի կտրուկ արժեզրկում, ինչի հետևանքով Թուրքիայի տնտեսությունը մի գիշերվա ընթացքում ունեցավ մոտ 63 մլրդ լիրայի (17 մլրդ դոլար) կորուստ:

Այսպիսի տվյալներ են հրապարակված Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) տնտեսական գծով փոխնախագահ Այքութ Էրդողդուի զեկույցում:

Թուրքական «Gazeteduvar.com.tr» լրատվական կայքի հաղորդմամբ՝ Էրդողդուն որոշ մանրամասներ է ներկայացրել լիրայի՝ ժամերի ընթացքում ավելի քան 3 տոկոսով արժեզրկվելու հետևանքների վերաբերյալ:

Զեկույցի համաձայն՝ տնտեսության ռեալ սեկտորի կորուստը կազմել է 26 մլրդ թուրքական լիրա (7.1 մլրդ դոլար):

Ստամբուլի բորսայում գործարքներ կատարող բաց բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի արժեքը միասին վերցրած ընկել է 23 մլրդ լիրայով (6.2 մլրդ դոլար):

Փոխարժեքի կտրուկ փոփոխության հետևանքով պետության ներքին պարտքն ավելացել է 3 մլրդ լիրայով (0.8 մլրդ դոլար), իսկ արտաքին պարտքը՝ 11 միլիարդով (3 մլրդ դոլար):

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА