ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր քաղաքապետի թեկնածուն մեծ հարգանք է վայելում ոչ միայն Ապարանում, այլեւ` ամբողջ մարզում

12.10.2017 14:11 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մեր քաղաքապետի թեկնածուն մեծ հարգանք է վայելում ոչ միայն Ապարանում, այլեւ` ամբողջ մարզում

Համայնքների խոշորացման ծրագրով պայմանավորված` նոյեմբերի 5-ին հանրապետության 34 համայնքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Եվս 30  համայնքներում նախատեսված են հերթական ընտրություններ: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 5-ին 65 համայնքներում կկատարվի ՏԻՄ ընտրություն:
Այդ օրը համայնքապետ կընտրեն նաեւ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, որտեղ ՀՀԿ-ն առաջադրել է  քաղաքում մեծ հարգանք վայելող, ինչպես տեղացիներն են ասում. «Ապարանցու դարդուցավը կիսող, նեղին հասնող» «Գնթունիք» ընկերության սեփականատեր ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ թեկնածությունը: Նկատենք, որ Եղիազարյանի թեկնածությանը սատարում են Ապարանում հարգված եւ ճանաչված անձինք: «Մեր քաղաքապետի թեկնածուն մեծ հարգանք է վայելում ոչ միայն Ապարանում, այլեւ` ամբողջ մարզում: Կարենը իսկական ապարանցու ծոցից դուրս եկած զավակ է: Էսօրվա անունը, պատիվը, հարգանքը Կարենը վաստակել է միմիայն իր հալալ քրտինքով: Նա այն հաջողակ գործարարների շարքին է դասվում, ով ունեցվածք ձեռք բերելու ճանպարհին չի մոռացել հասարակ ապարանցուն: Չկա մեկը, ով դիմի մի հարցով Կարենին ու մերժում ստանա, անում է հնարավորը, որ ապարանցին գլուխը կախ չմնա, նեղության մեջ գտնվողին ինքն է իր կամքով ձեռք մեկնում»,- iravunk.com-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ թեկնածունին, ասաց Արմեն պապը:


«Կարեն Եղիազարյանը հաշվեք անցած քաղաքապետ է, ու գիտեք ինչի, որովհետեւ իրեն ընդունում, հարգում ու գնահատում են փոքրից` մեծ: Էն, որ Կարենն է անում Ապարանի համար` քչերն են անում: Արդար քրտինքով ապրող տղա է, բոլորին օգնում է: Բարերարություն է անում` առանց ինչ-որ ակնկալիքի: էլ չեմ ասում, թե ինչքան ընտանիքների հացի խնդիր է լուծում` աշխատատեղեր ապահովելով: Չնայած երիտասարդ տարիքին` արդեն հասցրել է մեծ հարգանք վաստակել: Ամբողջ Ապարանը Կարենի կողքին է, իմ խոսքը կապացուցի նոյեմբերի 5-ի ընտրությունը` վստահ եղեք»,- հավելեց ապարանցի Ռուբեն Պապիկյանը:
.

«ՔԱՂԱՔԱՊԵՏ ՉԼԻՆԵԼՈՎ` ԷՍՕՐ ԷԼ ԱՊՐՈՒՄ Է ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀՈԳՍ ՈՒ ԴԱՐԴՈՎ»

Աշոտ Միրզոյանն էլ, թե` «Եղիազարյանից լավ թեկնածու չէին գտնի, ՀՀԿ-ն ճիշտ ընտրության վրա է կանգնել,  ինքը իսկական քաղաքապետի արժանի թեկնածու է: Վստահենք, որ Կարենը ապարանցիներիս սպասելիքները կարդարացնի, ու մեր Ապարանն էլ ավելի կծաղկեցնի: Կարենը քաղաքապետ չլինելով` էսօր էլ ապրում է ապարանցիների հոգս ու դարդով, դե, պատկերացրեք, որ քաղաքապետ լինի, ինչքան ավելի շատ բաներ կանի ապարանցիներիս կյանքը թեթեւացնելու ուղղությամբ»:
Վրեժ Մարգարյանը եւս վստահ է, որ ՀՀԿ-ի թեկնածուն արժանավոր մարդ է.«Կարենին ճանաչում եմ փոքրուց, պատանի հասակից սկսած շատ պրպտուն տղա էր, օգնող, հասնող: Չափից դուրս ընկերասեր է, մարդամոտ ու, ամենակարեւորը` խղճով տղա է: Փոքր քայլերով հասավ մեծ բաների, էսօր, փառք Աստծո, ունի ե՛ւ անուն, ե՛ւ պատիվ: Էնպիսի հարց չկա, որ դիմենք, ու չօգնի: Էսօր ապարանցիների մեծ մասի հացի խնդիրը լուծողը Կարենն է: Բոլորին ապահովում է աշխատանքով, իսկ էս պայմաններում աշխատանք ունենալը` ամենակարեւորն է: Կարենի շնորհիվ Ապարանը արդեն լուսավորվում է, ու էդ պրոցեսը ընթացքի մեջ է»: 
Իսկ Արայիկ Մարտիրոսյանը վստահ է, որ լավ մարդկանց զավակ լինելով, Կարենը չի կարող անտարբեր քաղաքապետ լինել.«Կարենը փոքրի հետ փոքր է, մեծի հետ` մեծ: Արժանավոր ծնողների արժանի զավակ է, իսկ նման ծնողների տղան չի կարող լինել անտարբեր ապարանցու հոգսերի նկատմամբ»:

Նշենք, որ Կարեն Եղիազարյանի թեկնածությանը սատարում է նաեւ ներկայիս գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, իսկ դա, ինչպես մեզ հետ զրույցում նշեցին ապարանցիները.«Մեկ անգամ եւս փաստում է, որ Կարենը ապարանցիների կողմից ընդունված ու արժանի թեկնածու է»:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА