ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի համար շահեկան է ԵԽԽՎ-ի նոր նախագահի ընտրությունը (Տեսանյութ)

12.10.2017 14:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանի համար շահեկան է ԵԽԽՎ-ի նոր նախագահի ընտրությունը (Տեսանյութ)

Օրերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերաժողովում` ԵԽԽՎ-ում ընտրվեց նոր նախագահ: Երեք փուլով անցկացված քվերակության արդյունքում պարզ դարձավ, որ ԵԽԽՎ-ի նոր նախագահը Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսն է:
Նշենք, որ Ստելլա Կիրիակիդեսը փոխարինում է նախկին նախագահ Պեդրո Ագրամունտին, որը պաշտոնից հրաժարվել էր մոտ մեկ շաբաթ առաջ: Վերջինս աչքի է ընկել իր վարած հակահայկական քաղաքականությամբ:
ԵՊՀ դասախոս, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ խոսքով` ԵԽԽՎ նոր նախագահն անաչառ եւ սկզբունքային քաղաքական գործիչ է, ինչը շահեկան է Հայաստանի համար եւ պատահական չէ, որ ԵԽԽՎ-ում հայ պատվիրակները պաշտպանեցին վերջինիս թեկնածությունը. «Մեզ համար ԵԽԽՎ-ում այդքան էական չէ պրո-հայկական, որքան անաչառ նախագահ ունենալը, քանի որ նոր նախագահն ընտրվել է կարճ ժամանակահատվածի համար, մինչեւ հունվար նոր ընտրություններ պետք է լինեն: Այս կարճ ժամանակահատվածում նրա անաչառ գործունեությունը կբխի նաեւ Հայաստանի շահերից»,-նշեց քաղաքագետը:

Մանրամասները` տեսանյութում


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА