ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2018թ.-ին ընդառաջ դեռեւս լուրջ վերադասավորումներ չկան. քաղաքագետ

12.10.2017 13:35 ՔԱՂԱՔԱԿԱՆ
2018թ.-ին ընդառաջ դեռեւս լուրջ վերադասավորումներ չկան. քաղաքագետ

Նոր Սահմանադրության համաձայն, 2018 թվականին ՀՀ նախագահին կընտրեն ոչ թե քաղաքացիները, այլ Ազգային ժողովը: Ընտրությունը նախատեսված է հաջորդ տարվա գարնանը, որին մնացել է ընդամենը հաշված ամիսներ:

Նաիրա Զոհրաբյանը կրկին քաղաքական «թայմ աո՞ւթ» է վերցնում

ԵՊՀ դասախոս, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ խոսքով, չնայած այն հանգամանքին, որ ապրիլին քիչ ժամանակ է մնացել, այդուհանդեձ Հայաստանի ներքին քաղաքական դաշտում լուրջ վերադասավորում չի եղել. «Լուրջ վերադասավորում չեն տեսնում, հիմնական խաղացողների եւ անձերի փոփոխություն չկա, միտում նույնպես չի երեւում եւ դժվար թե երեւա: Ներքաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ վերադասավորումների, փոփոխությունների  սպասումները շատ են, բայց ռեալ այլընտրանք չեմ տեսնում»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց քաղաքագետը եւ բացառեց, որ հայ հասարակությունը կարող է համախմբվել վերջին շրջանում ձեւավորված տարբեր ազգային դիմադրության ճակատների շուրջ` Ժիրայր Սեֆիլյանի, Զարուհի Փոստանջյանի. «Դեռեւս այդ ճակատները թողնենք, որովհետեւ մարդկանց շուրջ հավաքվելու համար վստահություն է պետք, բայց այդ անձինք եւ ուժերն իրենց անցած ուղիով վստահություն չեն ներշնչել: Հետեւաբար հայ հասարկությունը հույսեր կապի այդ անձնաց հետ, կարծում եմ`այսօր բացառվում է»,-ընդգծեց Արթուր Ղազարյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА