ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դավիթաշենի կամրջից 30-ամյա տղամարդ է ցած նետվել

12.10.2017 12:59 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դավիթաշենի կամրջից 30-ամյա տղամարդ է ցած նետվել

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։


Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Գարիկ Միսկարյանն էր, ով ինքնասպանություն գործելու եղանակով իրեն ցած է նետել Դավիթաշենի կամրջից։


Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА