ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էլեկտրական շարժիչով մեքենաները Հայաստան կներմուծվեն առանց հարկերի, տուրքերի ու գույքահարկի

12.10.2017 12:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Էլեկտրական շարժիչով մեքենաները Հայաստան կներմուծվեն առանց հարկերի, տուրքերի ու գույքահարկի

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման հարկերից, տուրքերից ու գույքահարկից ազատելու վերաբերյալ: Ըստ վարչապետի` ներկայումս գործող կարգավորումների համաձայն, էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման ժամանակ կիրառվում են մի շարք հարկեր ու վճարներ:

«Հաշվի առնելով նշված մեքենաների`էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների մեծացման անհրաժեշտությունը` հանձնարարում են փոխվարչապետին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, բնապահպանության նախարարին, ՊԵԿ նախագահին` երկու ամսում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ժամանակ գանձվող հարկերից ու տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխությունը` հաշվի առնելով նաև ԵՏՄ կարգավորումները, կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,- ասաց վարչապետը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА