ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քիմ Քարդաշյանը պատմել է իր դիսմորֆիայի մասին

12.10.2017 12:08 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Քիմ Քարդաշյանը պատմել է իր դիսմորֆիայի մասին

36-ամյա Քիմ Քարդաշյանը պատմել է իր դիսմորֆիայի մասին, ինչին դրդել են իր կազմվածքի մասին ԶԼՄ-ների, բլոգերների ու երկրպագուների ծավալած խոսակցությունները։

Քարդաշյանն ամռանը հանգստացել է Մեքսիկայում, ուր նրան լուսանկարել են լողազգեստով։ Արդյունքում Քարդաշյանին չէր հաջողվել երկրպագուների աչքերից թաքցնել ցելյուլիտը։

VH1 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Քարդաշյանը խոստովանել է, որ վիթխարի ճնշում է զգացել բարձրացված աղմուկից։ «Այնպիսի զգացողություն էր, որ մարդիկ նստած են խոշորացույցով և փնտրում են իմ թերությունները։

Որևէ մեկը չի մտահոգվում իմ առողջական խնդիրների մասին, որ ես չեմ կարող վերադառնալ մարզումներին վիրահատության ենթարկվելու պատճառով։ Այդ պահից սկսած՝ ես սկսեցի նկատել դիսմորֆիայի առաջին նախանշանները», – պատմել է Քարդաշյանը։

Ընդգծվում է, որ դիսմորֆիայի ժամանակ մարդը սկսում է ավելի մեծ ուշադրություն հատկացնել իր թերություններին և սովորաբար որպես դժգոհության օբյեկտ ընտրում է իր մարմնի որևէ մասը։ Դիսմորֆիայից տառապում է Երկրի բնակչության 2.5 տոկոսը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА