ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը խոստացել է նախապես չհայտնել Հյուսիսային Կորեային առնչվող իր քայլերի մասին

12.10.2017 11:57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը խոստացել է նախապես չհայտնել Հյուսիսային Կորեային առնչվող իր քայլերի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախապես չի հայտնի Հյուսիսային Կորեային առնչվող իր գործողությունների մասին։ Թրամփին Fox News-ի եթերում խնդրել են մեկնաբանել նրա հայտարարությունը «փոթորկից առաջ հանգստության» մասին։ Ի պատասխան՝ Թրամփը խուսափողական պատասխան է տվել՝ նշելով, որ հյուսիսկորեական խնդիրը գոյություն է ունեցել «և՛ 25, և՛ 15, և՛ 5 տարի առաջ», սակայն Բարաք Օբամայի վերջին վարչակազմն ունեցել է բոլոր հնարավորությունները, սակայն ոչինչ չի ձեռնարկել այդ խնդրի լուծման համար։ «Ես հիշում եմ, թե ինչպես է եղել Մոսուլի վրա հարձակման դեպքում։ Ասել են՝ մենք կհարձակվենք Մոսուլի վրա 4 ամսից, 3 ամսից»,-ասել է Թրամփը։ «Ես չեմ ասում, թե ես ինչ-որ բան կանեմ, և ես չեմ ասում, որ ես ինչ-որ բան չեմ անի»,-ասել է Թրամփը՝ պատասխանելով Հյուսիսային Կորեային առնչվող իր գործողությունների մասին հարցին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА