ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը լրագրողներին «շատ անազնիվ» է անվանել

12.10.2017 11:57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը լրագրողներին «շատ անազնիվ» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի նորից քննադատել է ամերիկյան լրատվամիջոցներին՝ նրանց անվանելով «շատ անազնիվ»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Լրատվամիջոցները շատ վատն են, նրանք շատ անազնիվ մարդիկ են»,– ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Թրամփը բողոքել է, որ շատ լրատվամիջոցներ բացասական են տրամադրված։ «Ես նրանց կեղծ եմ անվանում։ Այնքան շատ են կեղծ մարդիկ»,- ասել է նա։ Ընդ որում, նախագահը նաեւ ասել է, որ շատ լրագրողներ կան, որոնք ազնիվ մարդիկ են։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА