ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խնձորեսկում ֆունիկուլյոր է կառուցվելու. սկզբնական փուլում ներդրումները կկազմեն 6,1 մլն դոլար

11.10.2017 18:49 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Խնձորեսկում ֆունիկուլյոր է կառուցվելու. սկզբնական փուլում ներդրումները կկազմեն 6,1 մլն դոլար

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայությամբ, հոկտեմբերի 8-ին «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի եւ «Դոփփելմեյր Գարավենտա» խմբի (Doppelmayr Garaventa Group) վերազգային ընկերության անդամ «Գարավենտա ԱԳ» (Garaventa AG) շվեյցարական ընկերության միջեւ ստորագրվել է պայմանագիր։

Այս նպատակով հոկտեմբերի 6-8-ը Հայաստան էին ժամանել «Գարավենտա ԱԳ» ընկերության մարքեթինգի եւ վաճառքների մասով նախագահ Ֆիլիպ Բիները եւ վաճառքների գծով տնօրեն Թոմաս Կուրտը:

Պայամանագրով նախատեսվում է Խնձորեսկ գյուղում, «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի ծրագրի զարգացման շրջանակներում, «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի կողմից ֆունիկուլյորի կառուցում:

Ֆունիկուլյորի կառուցման սկզբնական փուլում ներդրումները կկազմեն 6 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլար։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կարեւորել է պայմանագրի ստորագրումը եւ ծրագրի իրականացումը Սյունիքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման եւ գրավչության բարձրացման համատեքստում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА