ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

11.10.2017 15:31 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 10-ից հոկտեմբերի 11-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 8-ը:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 7, խարդախության 4, խուլիգանության 2, անձի առևանգման, յուրացման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 29 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА