ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մաշկաբանության կենտրոնն անցել է գրոհի՞

11.10.2017 14:29 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մաշկաբանության կենտրոնն անցել է գրոհի՞

ՀՀ Առողջապահության բիզնեսմեն-նախարար Լեվոն Ալթունյանը վերջին շրջանում առավել աչիք է ընկնում իր յուրօրինակ որոշումներով: Հայտնի չարաբաստիկ ՚՚Գարդասիլ՚՚ պատվաստանյութը ժողովրդի ջանին կապելուց զատ, նախարարը հեռու չէ բիզնես շահերից՝ հիվանդանոցների օպտիմալացման, սեփականաշնորհման գործընթացով, որը բերել է եւ դեռ կբերի տխուր հետեւանքների: Եվ այսպես, մեր տեղեկություններով ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնի տնօրենն անցել է ՙՙգործի՚՚ եւ սկսել է աշխատանքից ազատել այն բժիշկներին, ովքեր որեւէ ազգակցական, բարեկամական կապ չունեն իր հետ եւ դրան զուգահեռ ընդունում է աշխատանքի իր մտերիմներին, բարեկամներին:

Այն, որ սա ՚՚ընդունված հիվանդություն՚՚ է շատ ու շատ չինովնիկների, տնօրենների շրջանում, փաստ է, սակայն այս պարագայում վերոնշյալ հաստատության տնօրեն, դոցենտ Մ. Ռ. Սահակյանը, բացի այն, որ աշխատանք է տալիս հարազատներին մի բան էլ փայատեր է դարձնում նրանց: Սեփականաշնորհելով հիվանդանոցը, դրա ուղիղ 20 տոկոսը պատկանելու է կոլեկտիվի անդամներին, հետեւաբար այս պարագայում լինում է երկու երնեկ մեկ տեղում՝ աշխատավարձ  եւ դրան գումարած բաժնետոմս: 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА